Կանադայում լուրջ ցրտերի և ձնաբքերի հետևանքով զոհվել է 10 մարդ՝ հաղորդում է Associated Press-ը:
10 զոհերից հինգը թունավորվել են շմոլ գազից: Օնտարիո նահանգում թունավորման զոհ է դարձել երկուսը. նրանք բենզինի գեներատորի օգնությամբ հույս են ունեցել տաքացնել իրենց տունը, որը մնացել էր առանց էլեկտրականության: Նման կերպ մահացել է ևս երեք մարդ՝ Քվեբեկում:
Տորոնտոյի ոստիկանության հաղորդագրությունների համաձայն՝ շմոլ գազից հավանական թունավորման մասին տեեկատվությամբ զանգերը կտրուկ աճել են` անցած օրվա ընթացքում նրանք ստացել են 110 զանգ: Հրշեջ ծառայությունները դիմել են քաղաքացիներին՝ կոչ անելով գեներատորներն օգտագործել փակ տարածքներում:
Հաղորդվում է, որ 5 մարդ զոհվել է ՃՏՊ-ի հետևանքով, որոնց պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են: