Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում երեկ «Ղարաբաղը» Բաքվում 1:0 հաշվով զիջել է Բելառուսի Չեմպիոն ԲԱՏԷ-ին:
Հայտնի բելառուս կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը խաղից հետո հայտարարել է, որ «Ղարաբաղին» պատժել են «պիժոնության» համար:
«Մրցակիցը տեխնիկապես լավ էր պատրաստված, բայց ավելորդ «պիժոնությունը» ամենևին էլ տեղին չէր: Կարելի է ասել, որ առաջին կեսում խաղը հավասար էր: Գոլային դրվագում «Ղարաբաղին» ուղղակի պարժեցինք մրցակցին «պիժոնության համար: Այո մենք հաղթեցինք, բայց ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում»,- նշել է Գլեբը:






































