Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Գագիկ Ծառուկյանը պատռել է ու մարել հրդեհը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանը պատռել է մանդատից հրաժարվելու Գևորգ Պետրոսյանի դիմումն ու հորդորել է անձնական հարցերը չբերել քաղաքական տիրույթ, հայտարարելով, որ ԲՀԿ-ն միասնական է և միասնական էլ մասնակցելու է ընտրություններին: Նախկին սոցապնախարար Գևորգ Պետրոսյանը մանդատի դիմում էր գրել անսպասելի հայտարարությունից հետո, որ արել էր Երևանի ավագանու ընտրությանը ԲՀԿ ցուցակը Նաիրա Զոհրաբյանի գլխավորելու կապակցությամբ: Պետրոսյանը քննադատել էր այդ որոշումը, որով Զոհրաբյանը փաստացի դառնում է Երևանի քաղաքապետի թեկնածու: Այդտեղից էլ սկսվեց աղմուկը, որ հանգեցրեց Պետրոսյանի մանդատը վայր դնելու դիմումին: Ընդ որում, հատկանշական էր, որ դա երկրորդ դիմումն էր, որ գրում էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը: Առաջինը Վարդան Բոստանջյանինն էր, որը գրեց դիմումը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հարցազրույցից հետո, որտեղ սխալ էր համարել Քոչարյանի կալանավորումը: Բանն այն է, որ Ծառուկյանն այդ թեմայով լռություն է պահում, և ԲՀԿ-ն որդեգրել է չեզոք դիրքորոշում՝ ասելով, որ գործընթացը իրավական է և պետք չէ շտապել գնահատականի հարցում:

ԲՀԿ-ի այս դիրքորոշումը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով, իհարկե, այդ թվում՝ քաղաքապետի ընտրությունից առաջ հանրային թիրախ չդառնալու, ինչն անխուսափելի է Քոչարյանին սատարելու դեպքում: Մյուս կողմից, սակայն, հատկանշական էր, որ ԲՀԿ-ի այդ դիրքորոշման ֆոնին ոչ միայն Բոստանջյանն է դիմում գրում մանդատից հրաժարվելու համար, ինչը պաշտոնապես բացատրվեց առողջական խնդիրներով, այլ նաև ծագում է Պետրոսյանի դժգոհությունը Նաիրա Զոհրաբյանի թեկնածության կապակցությամբ: Երկու միմյանց հետ կապ չունեցող այդ բռնկումները արդյո՞ք պատահական էին, թե՞ կայծը տարբեր տեղերում էր, այսպես ասած՝ տարբեր առիթներով, բայց հրդեհվելու էր միևնույն կառույցը՝ ԲՀԿ-ն:

Գագիկ Ծառուկյանը մարում է հրդեհը՝ հավաքելով բոլորին և հայտարարելով միասնականության մասին, պատռելով Պետրոսյանի դիմումը: Ցուցադրական այս քայլով Ծառուկյանը փորձում է դրսևորել իրավիճակի լիակատար կառավարելիություն և դա է նաև պատճառը, որ նա Գևորգ Պետրոսյանին ոչ միայն չի հեռացնում, այլ նաև հայտարարում է, որ նա չէր կարող այլ խաղ խաղալ, ուղղակի անձնական հարց ուներ: Գուցե դա հենց այդպես էլ կա իհարկե, բայց մյուս կողմից Ծառուկյանը լավ է պատկերացնում, որ հեռացնելով Պետրոսյանին, ըստ էության նա ընդունում է, որ ԲՀԿ-ում ինչ-որ բան տեղի է ունեցել, այսպես ասած, իր գիտությունից անկախ՝ շրջանցելով իրեն, և բացահայտումը եղել է պոստֆակտում:

Այդպիսով Ծառուկյանը ցույց կտար իրավիճակը կառավարելու թուլությունը, ինչն ամենևին լավ չէր ազդի խմբակցության և կուսակցության շրջանակների վրա: Իսկ նոր գրոհներ, անկասկած, լինելու են, ընդ որում՝ թերևս տարբեր ուղղություններից, կամ տարբեր առիթներով՝ թե՛ Քոչարյանի գործի անմիջականորեն, թե՛ նաև ՀՀԿ կուսակցական-քաղաքական շահերի, որոնք նույնիսկ մինչև Քոչարյանի գործը ակնհայտորեն միտված էին ԲՀԿ թիրախավորմանը:

ՀՀԿ-ն թավշյա հեղափոխությանը պարտվելուց անմիջապես հետո բավական ակնհայտորեն ցույց է տվել, որ անարդար է համարում միայն իր պարտությունը, քանի որ նախկին համակարգը, ըստ էության, կազմված էր ոչ միայն ՀՀԿ-ից, այլ նաև ԲՀԿ-ից: Ի վերջո, երկու կուսակցությունների դիմակայությամբ էր ցեմենտվել էր քաղաքական նախորդ ամբողջ փուլը, և ՀՀԿ-ն պարտվելով, ակնհայտորեն ցույց տվեց, որ թույլ չի տալու ԲՀԿ-ին լինել, այսպես ասած, հաղթողների շարքում: Սա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը պետք է պատրաստ լինի Հանրապետականի հարվածներին, և պատասխան հարված հասցնելն այստեղ չի օգնի, որովհետև ՀՀԿ-ն, ըստ էության, այլևս կորցնելու բան չունի էլ, ինչի մասին վկայեց այն, որ կուսակցությունը նետվեց Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու՝ ակնկալելով, որ գուցե Քոչարյանը կօգնի ինչ-որ բանով:

Գագիկ Ծառուկյանն այս տեսանկյունից հայտնվել է խիստ ուշագրավ վիճակում: Թվում է, որ նա Նիկոլ Փաշինյանի մրցակիցն է առաջիկա ընտրությանը, գլխավոր մրցակիցը կամ միակ մրցակիցը: Իրականում, խորքային առումով Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ուժի տեսքով մրցակից չունի, իսկ ԲՀԿ-ն մրցակից է ոչ թե Փաշինյանին, այլ մնացյալ բոլոր ուժերին՝ Փաշինյանից բացի: Նիկոլ Փաշինյանը կարող է լինել ԲՀԿ երաշխավորը այդ իրավիճակում, եթե Ծառուկյանը նպատակադրվի արտահերթ ընտրությանը թավշյա հեղափոխության հետ ոչ թե մրցակցել, այլ շարունակել այն աջակցությունը, որ եղել է մայիսի 2-ին: Որովհետև հեղափոխությունը չի ավարտվելու ընտրության օրը կամ դրանից առաջ՝ լռության օրը: Հեղափոխությունն ավարտվելու է ընտրական ձայները հաշվելուց հետո, իսկ թավշյա հեղափոխությունից առաջ դուրս գալ դրա դեմ մրցակցության, հավասարազոր կլինի տվյալ ուժի քաղաքական ճանապարհի ավարտին: «Ծառուկյան» դաշինքի քաղաքական խնդիրներն ու հեռանկարները պետք է դիտարկել այդ իրողության շրջանակում, որովհետև «դասական» մրցակցության շրջանակը խաբկանք է, որտեղ ԲՀԿ-ն չի հաղթելու Փաշինյանին, և իհարկե նրան չի էլ պարտվելու, այլ պարտվելու է բոլոր մյուս ուժերին: Ընդ որում, խոսքը նույնիսկ զուտ թվաբանական պարտության մասին չէ՝ այդպիսին կարող է և չլինել, այլ տեսանելի քաղաքական հեռանկարի:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում