Tuesday, 30 04 2024
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում

Մարտի 1-ի գործը լյուստրացիայի իրական հիմք է․ Քոչարյանին աջակցողները «պարտքերն են մարում»

Որքան էլ հանրության ուշադրության ահռելի մասը գրավում են քրեական գործերն ու աղմկոտ իրավական գործընթացները, որոնցում ներգրավված են նախկին իշխանության տարբեր կալիբրի ներկայացուցիչներ, և որքան էլ արդարադատությունը հույժ կարևոր է պետության հետագա վերափոխման ու զարգացման, այդ թվում՝ նախկին համակարգից անշրջելիորեն ձերբազատվելու համար, ակնհայտ է, որ ժամանակը չի սպասում, որովհետև վերը նշվածից ոչ պակաս կարևոր է նոր համակարգի ձևավորման հաստատակամությունն ու արագությունը: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ դրա համար պահանջվում են ֆինանսական ռեսուրսներ: Սկսած Ռոբերտ Քոչարյանից մինչև ամենափոքր պաշտոնյան, որ հայտնվել են իրավական գործընթացի կենտրոնում, ըստ էության հանրության լայն շրջանակներում անվերապահորեն ճանաչված են որպես մեծ կարողության տեր, ունեն ահռելի բիզնեսներ, տարբեր գնահատմամբ՝ նրանք բոլորը միասին տիրապետում են միլիարդավոր դոլարների՝ Հայաստանում և դրանից դուրս: Եվ այստեղ առաջ է գալիս կարևոր հարցերից մեկը, թե քրեական գործընթացները ինչքանո՞վ են արդյունավետ լինելու հասարակությունից ու պետությունից այդ մարդկանց յուրացրած կարողությունները լիարժեք բացահայտելու և, ըստ այդմ, այդ կարողությունը պետությանն ու հանրությանը վերադարձնելու առումով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան Սեդա Սաֆարյանը, լեզվաբան Նարինե Դիլբարյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Կա վտանգ, որ Ռոբերտ Քոչարյանը դրսում մնալով՝ կարող է ազդել քննության և ապացույցների վրա, առավել ևս, երբ որ մեծ կարողություններ ու հնարավորություններ ունի, և կարծում եմ՝ ճիշտ էր նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը: Եթե Քոչարյանը միլիարդներ ունի և կարող է գրավ մուծել, դա չպետք է գայթակղի դատարանին և պետական այրերին»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Կ. Քոչարյանի դիտարկմամբ՝ քաղաքական առումով Հայաստանում այսօր նոնսենս է: Նրա խոսքով՝ որպեսզի դուրս գանք այս իրավիճակից, պետք է խորհրդարանական ընտրություններ լինեն, և որքան շուտ լինեն խորհրդարանական ընտրությունները, այնքան օգուտ կլինի բոլորին: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ քանի որ ընդդիմադիր դաշտն ամայացած է, ՀՀԿ-ն այսօր Քոչարյանի մեսիջներից հետո նոր լիդեր է փորձում գտնել:

Ն. Դիլբարյանի խոսքով՝ Քոչարյանն իր հարցազրույցով քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց, հայտարարեց իր քաղաքական ամբիցիաների մասին, բայց այն գործը, որով նա կալանավորվել է, ոչ մի կապ չունի քաղաքականության հետ:

«Վենդետան կապ չունի այն ամենի հետ, ինչ այսօր Հայաստանում ծավալվում է: Մարտի 1-ի բացահայտումը իրավական պետության մեջ արյան վրեժ չէ, դա սահմանադրական կարգը խախտողներին պատասխանատվության ենթարկելն է և սահմանադրական կարգի խախտման հետևանքների կանխումն է»,- նշեց Ն. Դիլբարյանը:

Ս. Սաֆարյանի խոսքով՝ որևէ մեկը չէր կարող գերագույն – գլխավոր հրամանատարի կարծիքը չհարցնել, անհնար է, որ նա չիմանար, որ 0038 հրաման է ծնվել, քոչարյանական ռեպրեսիոն տարիներին որևէ մեկը չէր կարող Քոչարյանից առաջ անցնել ու հրաման ստորագրեր, սահմանադրությամբ սահմանված էր, որ գլխավոր գերագույն հրամանատարն է այդ կարգի հարցերը լուծում:

«Քոչարյանի ազդեցությունը շատ մեծ է, և նրան կալանավորելը պայմանավորված է նաև նրանով, որ մի քիչ զսպեին այդ ազդեցությունը: Նրա մեսիջները քաղաքական այն ուժերը, ում ուղղված էին, անմիջապես հասկացան: Նրանք իրենց բարոյական պարտքերն են մարում և իրենց են փրկում»,- նշեց Ն.Դիլբարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում