Ռուսաստանը ամբողջովին կվճարի այն վնասի համար, որ Մոսկվան պատճառել է Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Յուրի Վիտրենկոն՝ տեղեկացնում է lenta.ru-ն:
«Միջազգային հանրությունը պետք է դիվանագիտական գործիքները համադրի ավելի հզոր թիրախային պատժամիջոցների հետ՝ ներառյալ ռուս քաղաքական գործիչներին և օլիգարխներին մեկուսացնելը: Ի վերջո մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանը հասկանում է միայն ուժի լեզուն»,- ասել է Վիտրենկոն:
Ուկրաինայի ներկայացուցիչը կոչ է արել ՄԱԿ-ին ավելի ակտիվ լինել Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և այլ վայրերում հակամարտությունների լուծման հարցում, որոնք, ըստ դիվանագետի, Ռուսաստանի սադրանքների հետևանք են:









































