Նիգերիան մոտ 1 միլիոն դոլար է ծախսել երկրպագուներին ֆուտբոլի աշխարհի առաջնությունից վերադարձնելու համար։ Ըստ all Africa-ի տեղեկատվության՝ տեղափոխման համար երկու ինքնաթիռ է գործի դրվել։
Նիգերիացիները երկու խմբով են տուն ուղարկվել՝ 155 և 200 հոգով։
Նիգերիայի ԱԳՆ ղեկավար Ջեֆրի Օնյեման հաղորդել է, որ երկրի իշխանությունները մոտ մեկ միլիոն դոլար են ծախսել իրենց հայրենակիցների տարհանումը իրականացնելու համար, որոնք եկել էին Ռուսաստան՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Նախարարի խոսքերով՝ խոսքը այն նիգերիացիների մասին է, որոնք չէին նախատեսել հայրենիք վերադառնալ,– հաղորդում է AllAfrica-ն։
Օնյեմին անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ նիգերիացիների մի մեծ խումբ Ռուսաստան է մեկնել, որպեսզի փորձի ապաստարան գտնել Եվրոպայում։









































