Չեխիայից զբոսաշրջիկը Եգիպտոսի հանրաճանաչ Մարսա Ալամ նավահանգստում շնաձկան զոհ է դարձել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Միջադեպն ափից 20 կմ հեռավորությամբ է տեղի ունեցել։ Զոհի մնացորդները հայտնաբերվել են նավահանգստային քաղաքի լողափին։ Նշվում է, որ տղամարդը հանգստանալու էր գնացել կնոջ և երեխայի հետ։
Քաղաքային իշխանությունները հետաքննում են միջադեպը։








































