Thursday, 25 06 2026
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ

«Սասնա ծռեր»-ն ու Հիմնադիր խորհրդարանը կոչ են անում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

«Սասնա ծռեր»-ն ու Հիմնադիր խորհրդարանը կոչ են անում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Նրանց տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17- ին Հանրապետության հրապարակում հրավիրել է հանրահավաք:

Այդ հանրահավաքը շատ կարևոր մի հանգրվան է մեր ազգի և պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում:

Հայաստանում սկիզբ առած հեղափոխությունը դեռևս գտնվում է սկզբնական փուլում: Այն իր ավարտին կհասնի, երբ պետությունը ձեռք կբերի լիարժեք ինքնիշխանություն, Արցախն իրավականորեն վերամիավորված կլինի Մայր Հայրենիքին, և երկրում անվերադարձ հաստատված կլինեն ստեղծագործ մարդու ունակությունների դրսևորման ազատ դաշտ ապահովող պետական կառավարման համակարգ և հասարակական հարաբերություններ:

Այս գործընթացում սպասվող հաջորդ ամենակարևոր հանգրվանը ազատ և արդար ընտրությունների կայացումն է: Իշխանությունը կորցրած քրեաօլիգարխիան և նրան հովանավորող կայսերական տերությունը, գիտակցելով, որ ներկա պայմաններում ընտրությունների կայացումը համազոր է լինելու իրենց լծակների ամբողջական կորստին, վերջին հուսահատ ճիգերն են ի գործ դնում՝ նպատակ ունենալով հետ շրջել պատմության անիվը:

Նման, թեկուզ և՝ անհավանական զարգացում բացառելու առումով օգոստոսի 17-ի հանրահավաքն ունի համազգային նշանակություն և դրան մասնակցելը յուրաքանչյուր հայի ու ՀՀ քաղաքացու ազգային-քաղաքացիական պարտքն է:

Հանրահավաքը պետք է դառնա ոչ միայն կառավարության 100-օրյա գործունեության ամփոփման և Հայաստանի զարգացման հեռանկարների քննարկման հարթակ, այլև՝ համազգային միասնության, ուժի և վճռականության հաղթահանդես:

Հանրահավաքը պետք է ցույց տա, որ մենք ենք մեր երկրի ու ապագայի տերը, որ Հայաստանի ինքնիշխանության գործընթացն անշրջելի է, Արցախի ազատագրմամբ սկսված Հայրենիքի ամբողջական վերատիրացումը և հայության համամարդկային առաքելության վերաստանձնումը մեր կյանքի իմաստն ու հիմնական նպատակն է, իսկ մենք այդ ամենի կենդանի ժառանգորդներն ու զինվորներն ենք:

Ուստի բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, կոչ ենք անում մեկ մարդու նման մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Մյուս կողմից, վաղուց ժամանակն է, որ վերջ տրվի առանձին «հայկական պետության» երեսնամյա գոյության խեղկատակությանը և Արցախը լիարժեք իրավունքով և պատասխանատվությամբ իր տեղը գրավի միացյալ Հայրենիքի գրկում:

Այս հանգամանքն առավել կարևորություն է ստանում այս օրերին, երբ Արցախն ու հատկապես ազատագրված տարածքների գործոնը լկտիաբար շահարկվում են ռեվանշիստ ուժերի կողմից: Ուստի կոչ ենք անում Արցախի մեր հայրենակիցներին և առողջ քաղաքական նախաձեռնություններին և խմբավորումներին նույն օրը և նույն ժամին հանրահավաք կայացնել Ստեփանակերտում:

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարություն

Սասնա Ծռեր խմբավորում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում