Բասկյան ահաբեկչական ԷՏԱ (Euzkadi Ta Azkatasuna «Բասկերի երկիր և ազատություն») կազմակերպության մասնակից Սանտի Պոտրոսը, որը դատապարտվել է երեք հազար տարվա ազատազրկման, ազատ է արձակվել։
Նշվում է որ Պոտրոսն ընդհանուր առմամբ 31 տարի բանտում է անցկացրել, որոնցից 13-ը Ֆրանսիայում և 18 տարի Իսպանիայում։ Ոստիկանությունն ապացուցել է նրա մասնակցությունը 40 ահաբեկչական գործողություններում։
2006 թվականին Իսպանիայի ազգային դատարանը որոշել է նրա հանցանքի բոլոր դրվագները մեկ գործում կցել և նրան երեսուն տարվա ազատազրկման դատապարտել։ Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Իսպանիայում ահաբեկիչներին վաղաժամ ազատելու արգելքը չեղարկելուց հետո Պոտրոսի ժամկետը կրճատել են մինչև 2025 թվականը։ 2014-ի դեկտեմբերին նա ազատ է արձակվել, սակայն մեկ ամիս անց ձերբակալվել է ահաբեկչության նոր մեղադրանքներով։












































