Saturday, 18 07 2026
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում

Ինչ է կատարվում հարավում, մինչ մենք ակտիվ քննարկում ենք հյուսիսը

Հայաստանյան նոր իրավիճակում և նոր օրակարգում հարևան Իրանը դեռևս մեղմ ասած քիչ է ներկայացված, և ըստ որում գուցե զգալիորեն հասկանալի պատճառներով, որովհետև Հայաստանի նոր իշխանության համար ներկայումս կան ներքին օրինականոթյան, համակարգի ապամոնտաժման առաջնահերթություններ, իսկ արտաքին առումով էլ առանցքային՝ Ռուսաստանի հետ հարաբերությունում նոր կառուցվածքի ձևավորման հրատապ խնդիրներ: Սակայն այս ամենով հանդերձ, մինչ Երևանում կլանված քննարկումներ են ներքին և հայ-ռուսական ուղղություններով, Իրանը կարծես թե կրկին գտնվում է ներհասարակական ալեկոծումների մեջ:

Ինֆորմացիոն միջավայրի առանձնահատկությունից ելնելով այդ ամենն իհարկե լայնորեն լուսաբանման ենթակա չէ, սակայն իրավիճակը հանգիստ չէ, ընդ որում առավել կարևոր է այդ ամենի հիմքը: ԱՄՆ պատժամիջոցները, որ սահմանվել են միջուկային ծրագրի շուրջ Օբամայի վարչակազմի համաձայնությունը վերանայելու Թրամփի որոշումից հետո, էական բարդություններ են առաջացրել Իրանի տնտեսության համար, ինչն էլ ազդել է քաղաքացիների կենսամակարդակի վրա:

Զգալիորեն արժեզրկվել է Իրանի ազգային արժույթը: Ընդ որում, ամերիկա-իրանական հարաբերությունը դեռևս միայն լարվում է, կարող են լինել նորանոր պատժամիջոցներ և ըստ այդմ նոր հնարավոր հուզումներ Իրանում: Իրանն անշուշտ ամուր պետություն է, պետականության հիմնարար ավանդույթներով և դիմադրունակությամբ, սակայն չնայած այդ ամենին ոչինչ ըստ էության չի մնում անհետևանք, իսկ հաշվի առնելով Իրանի թե ռեգիոնալ կայունությունը, թե կարևորությունը Հայաստանի համար որպես հարևան և տնտեսական գործընկեր, այդ թվում էներգետիկայի ոլորտում, իրավիճակը պետք է լինի իսկապես մտահոգության և աչալուրջ ուշադրության առարկա:

Ընդ որում, Իրանը կարևորագույն գործընկեր է նաև անվտանգության ոլորտում, այդ թվում ղարաբաղյան խնդրի առնչությամբ: Հետևաբար այստեղ Հայաստանի համար բոլոր առումներով կարևոր է կայունությունը հարևան երկրում:

Մյուս կողմից պետք է արձանագրել, որ Երևանն իհարկե մեծ դերակատարում չի կարող ունենալ այդ հարցում, իրավիճակի լիցքաթափման հարցում: Մեզ մնում է գործնականում պատրաստ լինել ամենատարբեր սցենարներին, որևէ անակնկալ, չհաշվարկված մարտահրավեր չունենալու համար, հաշվի առնելով նաև այն, որ Իրանի շուրջ զարգացումներին անուղղակի ներգրավված է նաև Ռուսաստանը: Համենայն դեպս Իսրայելը Մոսկվային գործարք էր առաջարկել Սիրիայում՝ Իրանի ներկայության մասով, առաջարկելով չեզոքացնել այդ ներկայությունը և փոխարենը համաձայնելով Ասադի իշխանությանը: Ռուսաստանի վերաբերմունքը դեռ պարզ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում