Դերասանուհի Ելենա Ստեպանենկոն ցանկանում է բաժանվելիս Եվգենի Պետրոսյանից ստանալ իրենց համատեղ ձեռք բերած ունեցվածքի մոտ 80%-ը։ Այս մասին հաղորդել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։
«Ստեպանենկոն պահանջում է ապահարզանի և ունեցվածքի բաժանման քաղաքացիական հայցի շրջանակներում մայրաքաղաքում գտնվող տասը բնակարաններից ութը, անտիկվար իրեր և այլ արժեքավոր իրեր»,– լրագրողներին հաղորդել է աղբյուրը։ Նա նաև ավելացրել է, որ կարողության ընդհանուր ծավալը 1,5 միլիարդ ռուբլի է կազմում։

Փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտնել է, որ ամուսնական կյանքի երեսուն տարիների ընթացքում ձեռք բերված ամբողջ ունեցվածքը հավասար է բաժանվելու՝ հիսուն հիսունի։
Նա ավելացրել է, որ օգոստոսի 6-ին նշանակված առաջին նիստի ժամանակ «ոչինչ չեն բաժանելու» և միայն գործողությունների կարգն են որոշելու։











































