Tatler ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ամենաոճային մարդկանց ցուցակը: Այս տարի ամսագրի ցուցակում ընդգրկվել են 11 բարձրաշխարհիկ խավի ներկայացուցիչներ, ինչը տարօրինակ չէ, քանի որ թագավորական ընտանիքը ոճային զգացողությունից միանշանակ զուրկ չէ:

Ամենաոճայինների ցուցակը գլխավորել է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը: Նորաձևության քննադատների կողմից դերասանուհին ավելի հաճախ գովեստի խոսքերի է արժանանում:

Ցուցակում է հայտնվել նաև Եղիզաբեթ 2-րդ թագուհին: Վերջին ժամանակներում Մեծ Բրիտանիայի միապետը ուրախացնում է հանրությանը վառ և էլեգանտ հանդերձանքով:
.jpg)
Այս տարի ամենաոճային կանանցից մեկը համարվել է Քեյթ Միդլթոնը: Շատ երկրպագուներ ձգտում են նմանակել Քեմբրիջի դքսուհու գեղեցիկ ոճը:

Այլ հայտնիների հետ միասին ցուցակում են հայտնվել Ամալ Քլունին, Լիլի Ջեյմսը, Դուա Լիպան և ուրիշներ:










































