Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Մոսկվան ուզում է «բզել»․ հայ-ռուսական հարաբերությունների բնույթը պետք է փոխվի

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Ֆոմինը այսօր հայտարարել են, որ Հայաստանին սպառազինության 100 միլիոն դոլար վարկով մատակարարումներն ընթացքի մեջ են, և դրանց ընդհատման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Իսկ տեղեկությունները տարածել էր ռուսական մեդիան, ընդ որում՝ իշխանամերձ համարվող մեդիան: Ֆոմինը Երևանում հայտարարել է, որ այդ տեղեկությունը ստույգ չէ, և պայմանագիրն ընթացքի մեջ է: Նույնն ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանը սպառազինություն է գնում տարբեր երկրներից: Ռուսական մամուլը 100 միլիոնի սպառազինության մատակարարման դադարեցման մասին տեղեկությունները հրապարակեց Հայաստանում իրադարձությունների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո։ Պաշտոնական Երևանը միաժամանակ պատասխանեց, որ Հայաստանը կասկածի տակ չի դնում արտաքին քաղաքական առաջնահերթությունների, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ հարաբերության խորացման և ինտեգրացիոն միավորումներում աշխատանքի մասին և ոչ մի հավաստիացում, իսկ երկրում տեղի ունեցող իրադարձություններն ընդամենը արդարադատության, իրավական գործընթաց են, որևէ առնչություն չունեն արտաքին քաղաքականության հետ: Ահա այս ֆոնին էլ տեղի է ունեցել ոչ միայն Դավիթ Տոնոյան-Ալեքսեյ Ֆոմին, այլև Զոհրաբ Մնացականյան-Ալեքսեյ Ֆոմին հանդիպումները:

«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի քննարկմանն այսօր մասնակցեցին «Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղիկավար Կարեն Վերանյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

«Խորհրդանշական է, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի առաջացրած աղմուկը մարվում է ՌԴ Պաշտպանության փոխնախարարի մակարդակով: Կարծում եմ՝ Ռուսաստանում շատ կայուն և հստակ բուրգի հետ չէ, որ գործ ունենք, և բոլոր արժեքները չէ, որ կարող ենք միարժեք դիտարկել որպես այդ բուրգի գագաթից հեռարձակված արձագանքներ, այդ թվում նաև Լավրովի արձագանքը: Խորհրդանշական է պաշտպանության փոխնախարարի միջոցով հստակ դնել հարցադրումները, առավել կարևոր էր այն, որ հստակ ասվեց՝ Հայաստանում արդարադատություն է իրականացվում»,- նշեց Հ. Բադալյանը:

Նրա խոսքով՝ բնական է, որ տարիներ շարունակ ստորադասի կեցվածքով Հայաստան տեսած Ռուսաստանը տարօրինակ ընկալումներ ունի նոր Հայաստանի մասին, նրա համար անհասկանալի վիճակ է. «Աշխատանք է պահանջվում միմյանց բացատրելու, փոխադարձաբար հասկանալու և առաջ շարժվելու»:

«Մեդիադաշտի հետ աշխատելը պետք է զգուշավորությամբ լինի: Ավելորդ լարվածությունից խուսափելու համար անհրաժեշտ է ավելի շատ հետևել դիվանագիտական, պետական, պաշտոնական մակարդակով հնչող հայտարարություններին»,- ընդգծեց Կ. Վերանյանը:

«Մեզ անընդհատ վախեցրել են, որ Մոսկվան բոբո է… Մեր ուղեղները լվացել էին իշխանական պրոպագանդայով, Ս. Սարգսյանն ասում էր՝ գիտեք Պուտինի հետ հե՞շտ է խոսել, այնինչ Փաշինյանը հայտարարեց, որ ամենահեշտը Պուտինի հետ խոսելն է. այսինքն՝ Մոսկվան այնքան էլ բոբո չէ, ինչքան ներկայացրել են»,- նշեց Ա. Մարտիրոսյանը: – Մոսկվան պետք է անընդհատ «բզի»: Մոսկվան միշտ օգտագործել է ղարաբաղյան թնջուկը, որ մեզ կարողանա ճնշել»:

Հ. Բադալյանի դիտարկմամբ՝ Մոսկվան հիշեցնում է 100 միլիոն վարկի մասին, քանի որ դա մեր թույլ տեղն է: «Մանիպուլյացիայից դուրս գալու համար պետք է փոխվի հայ-ռուսական հարաբերությունների բնույթը, կարծում եմ՝ նոր իշխանությունը փոխելու ճանապարհին է, և դժգոհությունները անխուսափելի են: Չպետք է խուճապի մատնվել:
Ոչ միայն Ղարաբաղի հարցով, այլ բոլոր հարցերով Մոսկվան մեզ ճնշում էր, քանի որ չունեինք լեգիտիմ իշխանություն… Հիմա չպետք է վախենանք, Մոսկվային պետք է հասկացնել, որ շահերը փոխադարձ են»,- ընդգծեց վերլուծաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում