Դաղստանի Հանրապետության գյուղատնտեսության վերահսկողական ծառայության աշխատակիցները արգելել են 73 տոննա ադրբեջանական մրգի մուտքը Ռուսաստան՝ գրում է minval.az-ը:
Դաղստանի Հանրապետության «Ռոսսելխոզնաձոր» վարչակազմի մասնագետները թարմ պտուղների վրա վնասակար օբյեկտ են հայտնաբերել`արևելյան ուտիճ, այդ պատճառով էլ արգելվել է 73 տոննա մրգի մուտքը Ռուսաստան՝ ասվում է գործակալության հաշվետվության մեջ: