Կանադայի բնակիչ Դևիդը որոշել է «թղթի վրա» փոխել սեռը, մեքենայի ապահովագրության համար 640 դոլարով ավելի քիչ վճարելու համար։
Ինչպես գրում է The Sun պարբերականը՝ ԱՄՆ–ում և Կանադայում մինչև 25 տարեկան տղամարդիկ ավելի մեծ գումար են վճարում մեքենայի ապահովագրության համար, քան նույն տարիքի աղջիկները, ինչը կապված է ՃՏՊ–ի մեջ ընկնելու մեծ ռիսկի հետ։

Տղամարդը նոր Chevrolet էր ձեռք բերել և պետք է 2630 դոլար վճարեր ապահովագրության համար։ Խնայելու համար՝ նա դիմել է իր բժշկին, որպեսզի նա նամակ գրի՝ հատատելով իր նույնականացումը որպես կին։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ ուրախ է եղել, որ կարողացել է «հաղթել համակարգին»։
Հարկ է նշել, որ ԼԳԲՏ շատ ներկայացուցիչներ և տարածքային քաղաքական գործիչներ դատապարտել են Դևիդի նման վարքը։








































