Thursday, 18 06 2026
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին

Մեր խնդիրը երկրում առկա երկու իրականությունները սինխրոնիզացնելն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում Հայաստանում առկա երկու իրականությունների սինխրոնիզացումը: «Ընդհանրապես, միշտ մտածել եմ, որ մեր ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է: Նախկինում բնորոշում էի այն հետևյալ կերպ, որ ունենք գրված Սահմանադրություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են ըստ դրա, մյուս կողմից՝ ունենք իրականություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են այլ կերպ: Մեր խնդիրը այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է, և մենք Հայաստանում այդ գործով ենք զբաղված»,-  ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնում ինքը տեսնում է, որ զուգահեռ իրականություններ ունենք նաև կառավարման, մասնավորապես, կրթության ոլորտում: «Տարբեր գերատեսչություններում ունենք կրթական տարբեր հաստատություններ՝ դիվանագիտական ակադեմիա, պետական կառավարման ակադեմիա, արդարադատության ակադեմիա, համոզված եմ, էլի ակադեմիաներ կան, որոնք այս պահին չենք հիշում: Բայց մյուս կողմից՝ ունենք բուհական համակարգ, որտեղ պատրաստում են իրավաբաններ, դիվանագետներ, նույնիսկ արտակարգ իրավիճակների մասնագետներ: Որոշ դեպքերում այս զուգահեռ կրթական իրականությունը ծագել է այն պատճառով, որ ավանդական կրթական համակարգը չի կարողանում պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնց հնարավոր լինի ներգրավել պրակտիկ աշխատանքի մեջ:

Կանխավարկածն այն է, որ, օրինակ, ԱԻՆ-ում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում, բայց առաջարկում եմ հարցադրում՝ արդյոք այստեղ տրամաբանության խնդիր չունե՞նք, արդյոք չպե՞տք է խնդիր առաջադրենք, որ սինխրոնիզացնենք բուհական, կրթական համակարգը: Բուհերը պետք է պատրաստեն մասնագետներ, որոնք իրոք կլինեն մասնագետներ, այլ ոչ թե այնպիսի մասնագետներ, որոնք ձեռնտու չեն պրակտիկորեն: Ինչպիսի՞ լուծում կարող է լինել. օրինակ, եթե համոզված ենք, որ դիվանագիտական ակադեմիան ավելի լավ կրթություն է տալիս՝ ունենալով մագիստրատուրայի կարգավիճակ, ինչո՞ւ չենք նույնականացնում արտաքին հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ: Այդ լիազորությունը պատվիրակենք առավել բարձր որակ ապահովող օղակին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ առաջիկա քննարկումների ժամանակ պետք է այս հարցն անպայման ուշադրության կենտրոնում պահել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում