Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ինչ կանի Մոսկվան Ղարաբաղում. Լավրովի հետքը

Ինչպես կազդի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արդեն հայտնի արձագանքը Մարտի 1-ի գործի բացահայտման ընթացքի վրա: Հայ-ռուսական հարաբերությանն առնչվող հարցից բացի՝ այդ հարցը ըստ էության երկրորդ առանցքային հարցն է, որ հնչում է Լավրովի հայտարարությունից հետո:

Այստեղ, իհարկե, առաջ է գալիս մեկ այլ խնդիր. իսկ ինչո՞վ էր պայմանավորված Լավրովի այդպիսի արձագանքը: Խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանին աջակցե՞լն է, այսպես ասած՝ հին բարեկամության սկզբունքով, որ եղել է նրա ու Պուտինի միջև, թե՞ Ռուսաստանի խնդիրն այլ է:

Ընդ որում, այստեղ էլ կարող է լինել երկու մոտիվացիա: Մեկն այն է, որ փաստորեն Եվրասիական տարածությունում կձևավորվի նախկին ղեկավարի իրավական պատասխանատվության նախադեպ, իսկ դա եվրասիական տարածության կերպի հետ թե՛ արժեքային, թե՛ քաղաքական հակասության մեջ է: Մյուսն այն է, որ Մարտի 1-ի իրադարձություններում շոշափվում է նաև Ռուսաստանի մասնակցության հարցը, այդ կապակցությամբ կան կցկտուր տեղեկություններ, վկաների խոսքեր և այլն, որոնք առնվազն պահանջում են քննություն և հաստատում կամ հերքում: Ըստ այդմ՝ Մոսկվան մտահոգ է, որ Մարտի 1-ի քննությունը կարող է հանգեցնել այդպիսի բացահայտումների: Կամ Ռոբերտ Քոչարյանն է, այսպես ասած, ակնարկել, փոխանցել, որ իրեն բավարար չափով չպաշտպանելու և Հայաստանի նոր իշխանության վրա չազդելու դեպքում կարող է բացահայտել ռուսական մասնակցության, այսպես ասած, ապացույցներ: Բնականաբար, շատ դժվար է գնահատել միարժեք, թե Մոսկվայի արձագանքը այդ մոտիվներից հատկապես որ մեկով է պայմանավորված կամ որ մեկով է ավելի պայմանավորված:

Սակայն այսպես թե այնպես՝ ներկայումս մնում է հարցը, թե ինչ ազդեցություն կթողնի այդ արձագանքը Մարտի 1-ի գործի քննության վրա: Դա կլինի միայն Քոչարյանին կալանքից ազատելո՞ւ տեսքով, թե՞, այդուհանդերձ, նաև բովանդակային ընթացքով: Եթե իշխանությունը գնա Մարտի 1-ի հարցում, այսպես ասած, զիջման, ապա դա կանդրադառնա վարկանիշի վրա ներսում, ինչն էլ իր հերթին կուժեղացնի հակադիր ճամբարում գտնվող ուժերին, թեև այստեղ, իհարկե, միատարրությունը լոկ թավշյա հեղափոխությունն առաջնորդած թիմն է, իսկ այլ հարցերում կան լուրջ բաժանարար գծեր:

Մյուս կողմից՝ արդյո՞ք Քոչարյանը դիտարկվում է, այսպես ասած, դրանք հարթելու և նախկին համակարգը միավորելու ունակ գործիչ, որի վրա կարող է արվել խաղադրույք Ռուսաստանից: Ունի՞ Մոսկվան այդպիսի հեռահար նպատակներ: Լավրովի հայտարարությունն այս տեսանկյունից չի տալիս ուղենիշներ: Ավելին, պարզ չէ, թե ինչի է պատրաստ Մոսկվան, այսպես ասած, իրավիճակը շարունակվելու դեպքում: Լավրովը մտահոգություն հայտնում է, սակայն չի ասվում, թե ինչ կարող է լինել այն չփարատվելու դեպքում: Իսկ դա արդեն հայտարարությունը դարձնում է բավականին բազմիմաստ, ընդհուպ այն, որ Ռուսաստանը առաջին հայացքից դժգոհություն հայտնելով՝ իրականում պարզապես փորձում է հերթական անգամ հրաժարվել Երևանից իրեն ուղղված օգնության, այսպես ասած, փորձերից, որոնք կային հատկապես ապրիլի 25-ից հետո: Ի դեպ, այն ժամանակ էլ Մոսկվան համաձայնել էր Հայաստանի դեռևս նախորդ իշխանության խողովակներով տեղեկատվական այնպիսի հոսքերի, ինչպիսին էին Պուտինի հեռախոսազրույցները Կարեն Կարապետյանի հետ, որոնց իսկությունը այդպես էլ մնաց կասկածի տակ:

Իհարկե, դժվար է կասկածել Լավրովի իսկությանը, բայց արդյո՞ք բացառելի է այն, որ ՌԴ արտգործնախարարը պարզապես «ընդառաջել» է և մտահոգություն հայտնել, առանց, սակայն, իրավիճակը չփոխվելու դեպքում որևէ հեռանկարի մատնանշման: Իհարկե գուցե Ռուսաստանի պարագայում ավելորդ է դրա մատնանշումը, քանի որ ինքնաբերաբար նկատի է առնվում, որ Հայաստանը կունենա խնդիրներ:

Սակայն մյուս կողմից՝ մի՞թե խնդիրներ չի ունենա Ռուսաստանը: Այստեղ շատերն են մատնանշում անվտանգությունն ու մասնավորապես Արցախի հարցը: Իսկ ի՞նչ պետք է անի Ռուսաստանն այդ հարցում: Նոր պատերա՞զմ հրահրի: Մի կողմ թողնենք այն, որ այստեղ հույժ կարևոր են լինելու Արևմուտքի և Իրանի, անգամ Թուրքիայի դերերը: Պետք է դիտարկել, թե Ռուսաստանն ինչի է հասնելու պատերազմով: Բանն այն է, որ պատերազմը այն աստիճան մասշտաբային խնդիր է՝ ռեզոնանսի ահռելի շրջանակով, որ միամտություն կլինի կարծել, թե հնարավոր է դրան գնալ լոկ Հայաստանին պատժելու համար: Ավելին, դրանով Ռուսաստանը կպատժի ամենից առաջ հենց իրեն, որովհետև Արցախում Ադրբեջանի որևէ ռազմական հաղթանակ կլինի Հայաստանում և Կովկասում Ռուսաստանի անդառնալի պարտություն: Ըստ այդմ՝ պատերազմի դեպքում Մոսկվան ուղղակի պարտավոր է հաղթել Ադրբեջանին, ինչին, իհարկե, ևս չի գնա:

Արցախյան գոտին ընդհանրապես բավականին ընդգրկուն աշխարհաքաղաքական հանգույց է՝ պարզապես Հայաստանի հանդեպ ռուսական մահակ դիտարկվելու համար: Դա չի նշանակում, որ չկա ոչ մի խնդիր: Բայց դա նշանակում է, որ եղած խնդիրները պայմանավորված են շատ ավելի լուրջ հանգամանքների անբարենպաստ դասավորությամբ, քան պարզապես Հայաստանին պատժելու Մոսկվայի մտադրությունը:

Այդուհանդերձ դա էլ ինքնին չի նշանակում, որ պետք է գնալ բացահայտ առճակատման՝ առանց վարանելու և նահանջելու: Ավելին, Մարտի 1-ի խնդիրն էլ ամենևին չպետք է լինի «թասիբի» կամ վարկանիշի հարց որևէ դեպքում: Իշխանությունը պետք է գիտակցի իր իսկ սկսած գործի լրջությունը, առավել ևս, որ, մեղմ ասած, հարաբերական է, թե որ դեպքում ավելի կվտանգվի հայ-ռուսական հարաբերության կայուն և բարեկամական ապագան: Այդ մասին՝ հաջորդիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում