Sunday, 05 07 2026
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Հերմինե Նաղդալյանն ու իր ամուսինը հարկային տեռորի միջոցով սնանկացրել են մրցակից ընկերությանը

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո շատերն արդարության սպասելիք ունեն և այդ սպասելիքով դիմում են իրավապահ մարմիններին՝ բողոք ներկայացնելով այս կամ այն նախկին իշխանավորի դեմ, որը խլել է իրենց բիզնեսը, միտումնավոր սնանկացրել, թալանել է իրենց ունեցածը։

Արդարության վերականգնման մեծ ցանկություն ունի նաև «Սիսիան ճանշին» ընկերությունը, որը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ու նրա ամուսնուն՝ Դավիթ Բեգլարյանին պատկանող ընկերության՝ «Սիսիան ԲՈԱՏ» ՍՊԸ-ի պատճառով հայտնվել է սնանկության եզրին։

«Սիսիան ճանշին» ընկերությունը հիմնադրվել և գործունեություն է ծավալել 1995 թվականից և սպասարկել ամբողջ մարզի ճանապարհները։ Սակայն 2007-ից մարզ է գնում «Սիսիան ԲՈԱՏ» ՍՊԸ-ն։ Սկզբում երկու ընկերությունները համատեղ, նորմալ համագործակցելով աշխատում էին, բայց դա միայն սկիզբն էր, քանի որ դիրքերն ամրապնդելուց հետո «Սիսիան ԲՈԱՏ» ՍՊԸ-ն սկսեց ստանալ բոլոր պատվերները, շահել բոլոր տենդերները, իսկ «Սիսիան ճանշին»-ի արած ցանկացած աշխատանք ներկայացվում է որպես վատ, անորակ գործ։ «Սիսիան ճանշին»-ի տնօրեն Հրաչիկ Գաբրիելյանի որդու՝ Հրայր Գաբրիելյանի խոսքերով՝ աստիճանաբար «Սիսիան ճանշին»-ը պետությունից պատվերների համար բացարձակ ֆինանսավորում չի ստանում, բոլոր գումարները փոխանցվում են «Սիսիան ԲՈԱՏ» ՍՊԸ-ի հաշվին՝ պատճառաբանությամբ, որ «Սիսիան ճանշին»-ը հարկային պարտավորություններ ունի։ «Իսկ հարկային պարտավորություններ հենց այնպես չէին առաջացել։ Հարկայինը տարին 2-3 անգամ պարտադիր ստուգումներ էր իրականացնում և մեծ տուգանքներ գրում՝ անկախ նրանից, որ հիմքեր չկային։ Տպավորություն էր, որ խնդիր էր դրված մեծ թվեր գրելու։ Օրինակ՝ մեր վրա մի ակտ էր գրված հաշիվ դուրս գրելու ամսաթվի պատճառով։ Մենք հաշիվը դուրս էինք գրել ամսի 1-ով, իրենք ասում էին, որ այդ հաշիվը պետք է դուրս գրվեր ամսվա վերջին օրով։ Եվ այն դեպքում, որ դրանից ոչինչ չէր փոխվում, մեկ է, հաշիվը դուրս էր գրվել, բայց հարկայինը մեզ 25 միլիոն դրամով տուգանեց։ Եվ այսպես պարբերաբար, ու սա չի կարող զուտ պատահականություն լինել, որ հարկայինը տարին 3 անգամ ստուգում անի մի ընկերությունում ու մեծ տուգանքներ գրի»,- ասաց Գաբրիելյանը։

«Սիսիան ճանշին»-ը սնանկության հասցվեց 2017-ին, սակայն մեր զրուցակցի խոսքերով՝ հարկայինը չբավարարվեց նաև այդքանով։ Կրկին ստուգումներ անցկացրեց շահութահարկի գծով՝ ընկերությանը տուգանելով ևս 60 միլիոն դրամով։ «Ամեն կերպ մեզ նեղություն են տվել։ Բոլոր հնարավոր ձևերով մեզ նեղել են, որի արդյունքում Հերմինե Նաղդալյանին պատկանող ընկերությունը կարճ ժամանակում դարձավ առաջատար ընկերություն»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ ամեն ինչ այնքան ակնհայտ էր արվում, որ հնարավոր չէր գլխի չընկնել։ «Իրենք մի նոր տեխնիկա էին գնել, և դրանից հետո հայտարարված տենդերներում նշվում էր հենց այդ տեխնիկայի պարամետրերը։ Ու քանի որ միայն իրենք ունեին այդ տեխնիկան, բնականաբար, իրենք էլ վերցնում էին տենդերը։ Դրանից բացի՝ տենդերներում այնպիսի չափանիշներ էին նշում, այնքան կատարած աշխատանք, փորձ, որ միայն իրենք շահեն տենդերը։ Ու դա այնքան ակնհայտ է, որ բոլորին է հասկանալի»,- ասաց Գաբրիելյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնուն պատկանող ընկերությունը գործունեություն է ծավալում խախտումներով։ Օրինակ՝ թղթերով ցույց է տալիս, որ իրենք աշխատում են իրենց բազալտի հանքի հանքանյութերով, բայց բազալտի հանքի քարի ջարդելիությունը չի համապատասխանում սահմանված նորմերին։ «Իրենք որտեղից, ոնց ուզում են՝ հանում բերում են, օգտագործում են քարերը։ Որտեղից ուզում են թող գնան նմուշ վերցնեն ու կտեսնեն, որ օգտագործված է Շամբի քար, Աղիտուի քար, Տոլորսի քար, որի թույլտվությունը իրենք չունեն։ Իրենք իրենց համար հանում և օգտագործում են, և ոչ ոք նրանց չի արգելում։ Նրանք բացարձակ ճանապարհ չեն սպասարկում, ճանապարհի կողքերը չեն մաքրվում, իսկ կատարած աշխատանքի որակը կարող է գնահատել ցանկացած մարդ։ Մեկ տարի առաջ արված ասֆալտը ճաքած է, ասֆալտապատելիս ջրահեռացումը նորմալ չի արվում, ինչի պատճառով էլ ջուրը դուրս է գալիս գետնից ու հոսում ասֆալտով»,-ասաց Հրայր Գաբրիելյանը։

Գաբրիելյանների հիմնական սպասելիքը արդարության վերականգնումն է։ «Դավիթ Բեգլարյանը մշտապես և տարբեր շրջանակներում հայտարարել է, որ Հրաչիկ Գաբրիելյանը իր անձնական թշնամին է, և ինքն ամեն ինչ պետք է անի, որ «Սիսիան ճանշին»-ը սնանկացնի։ Ու քանի որ հիմա հեղափոխություն է եղել մեր երկրում, իրավիճակ է փոփոխվել, պետք է որ նրանց ցանկությունները իրականություն չդառնան, և նրանց ձեռքը բռնող պետք է լինի։

Հրայր Գաբրիելյանն ասաց, որ «Սիսիան ԲՈԱՏ»-ը այսօր էլ մեծ թափով աշխատանքներ է կատարում, քանի որ տենդերները շահել էր մինչև հեղափոխությունը, բայց եթե կառավարության մոտ ցանկություն կա նպաստելու երկրում բիզնեսի զարգացմանը, տնտեսվարողների ազատ գործունեությանը, ապա պետք է նույն պետությունը, կառավարությունը նպաստի տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելուն։ «Հիմա «Սիսիան ճանշին»-ը ահավոր մեծ պարտքեր է կուտակել անհիմն, ապօրինի հարկային ստուգումների պատճառով։ Հիմա մենք ցանկանում ենք, որ մեզ չզրկեն պատվերներից, պատվերներ լինեն, որ կարողանանք աշխատենք ու ոտքի կանգնենք։ Այս երկրում բոլորն էլ ցանկանում են փող աշխատել, ընտանիք պահել։ Ու, վերջիվերջո, եթե այս տեռորը շարունակվի, պարզապես մի ընկերության գործունեություն կկասեցվի»,- եզրափակեց Հրայր Գաբրիելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում