Դերասանուհի Դեմի Մուրը «Վառիր աստղ» շոուի եթերում կատակել է, որ իր նախկին ամուսին Բրյուս Ուիլիսը «Քրեական ընթերցվածք» ֆիլմում հայտնվել է պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի անկողնու միջով:
Հիշեցնենք, որ Վայնշթեյնի դեմ ներկա պահին դատական գործընթաց է սկսվել. նրան մեղադրում են դերասանուհիների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ՝ գրում է People-ը:

«Բրյուսը գնաց Հարվիի մոտ հյուրանոց և այնտեղից վերադարձավ՝ դեր ստացած»,- ասել է Մուրը: Նրա կատակը դուր չի եկել դահլիճում նստածներին, սակայն իրեն՝ Բրյուս Ուիլիսին և նրանց երեք դուստրերին դուր է եկել:
Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրը ամուսնացած են եղել 1987-2000թթ.:









































