Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Մարտի 1-ի գործում մոռանում եք իրավապահ մարմիններին․ ստեղծվել էր հանցավոր բուրգ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, 2013-2014 թվականներին հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության հիմնադիր Գառնիկ Մարգարյանը։

-Պարոն Մարգարյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ կասե՞ք Ձեր կարծիքը։ Տեսակետներ են հնչում, որ կալանավորումը խիստ պատիժ է, պետք է հաշվի առնել, որ նա Արցախի հերոս է, ՀՀ երկրորդ նախագահն է եղել և այլն։

-Նախ ասեմ՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, և ոչ մեկին տրված չէ հատուկ իրավունք։ Սահմանադրության մեջ և Քրեական օրենսգրքում գրված է, երբ արդեն հանցագործության մոտիվներ կան, նշանակություն չունի՝ նախկին նախագահ է, նախկին նախարար, թե չինովնիկ։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Ասեմ ձեզ՝ դա պետք է վաղուց լիներ, բայց քանի որ մասշտաբով ունիկալ երևույթ էր, երբ խաղաղ ձևով վարչապետը կարողացավ երկիրն ազատել գաղութացումից։ Իսկ ովքե՞ր էին գաղութացրել՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Բուրգը, որը ստեղծել էին, կազմակերպված հանցավոր խումբ էր։ Քրեական օրենսգրքում կա նման հոդված։ Իրենց թվում էր, թե իրենց ամեն ինչ կարելի է։ Կարելի է Հոկտեմբերի 27, Մարտի 1, պապլավոկ և այլն։ Երկիրը հասցնել այսպիսի ծանրագույն իրավիճակի, տնտեսական առումով, բարոյական առումով․․․ Մենք 4 մլն բնակչություն ունեինք։ Այդ չակերտավոր պարոնների օրոք բնակչության կեսը լքել է երկիրը։ Սա սպիտակ գենոցիդ է։ Կարծում եմ՝ միայն Ռոբերտ Քոչարյանով չպետք է սահմանափակվեն իրավապահ մարմինները։ Պետք է երկու տասնյակ մարդիկ պատասխան տան երկիրն այս վիճակի հասցնելու համար։

-Այդ պատասխան տվողների մեջ, Ձեր կարծիքով, պե՞տք է լինեն Քոչարյանին մեղսակից կառույցների այն ժամանակվա ղեկավարները։

-Չբացելով փակագծերը և չկոնկրետացնելով, ես կարծում եմ՝ երկու տասնյակ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն Մարտի 1-ի գործով։ Դուք միշտ մոռանում եք ուժային կառույցների ղեկավարներին (ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյան, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյան, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյան, ՀՀ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյան, ոստիկանապետ Հայկ Հարությունյան, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյան, ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյան, ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյան, քննչական խմբի ղեկավար Վահրամ Հարությունյան – խմբ)։

Ո՞ւր է նախկին ոստիկանապետը, ներքին զորքերի հրամանատարը, նրա տեղակալները, ովքեր իրագործել են պլանները։ Ես մարտի 1-ի նախորդող ամբողջ օրը կալանավորված էի, բաց թողեցին, հետո իմ աչքի առաջ է տեղի ունեցել Մարտի 1-ը։ Երբ ծառայում էի Գերմանիայում, Սովետական միության զորքերում, ուսումնասիրում էի ֆաշիզմի էլեմենտները, ու երբ Մարտի 1-ի գիշերը տեսնում էի հագած-կապած, զենքով զրահով զինվորական «կառոբկաները», ինձ հիշեցնում էր այդ խմբավորումները՝ Հիտլերի գլխավորությամբ։ Բայց ինչպե՞ս կարելի է սեփական ժողովրդի դեմ այդպիսի ոճրագործություն կատարել, և ինչո՞ւ չպետք է երկու տասնյակից ավելի մարդիկ պատասխան տան։ Յուրաքանչյուր մասնակից և կատարող պետք է պատասխան տա։

-2013-2014 թվականներին, եթե չեմ սխալվում, Դուք և Ձեր ստեղծած հակակոռուպցիոն մարմինն առաջինն էր, որ բարձրաձայնեց Քոչարյանի ահռելի ունեցվածքի մասին։ Դուք այդ ժամանակ ճնշումների ենթարկվեցիք հենց դրա համար։

-Այո, բայց դա ոչինչ, նեղ խնդիր է։ 2014 թվականին ես էի, որ գրեցի Քոչարյանի ունեցվածքի, նրա թալանածի մասին։ Չմոռանանք։ Նույնը վերաբերում է Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետներին, առանց բացառության, և մի շարք «մինիստր» կոչվածներին։ Հիմա պետք է ամեն մեկն իր հերթին օգնի կայացած իշխանությանը։ Ամեն հեղափոխություն գործի սկիզբն է։ Այն պահպանելը շատ բարդ գործ է, և կարծում եմ՝ Փաշինյանի ուժերը և ունակությունները կբավարարի լուծել այդ խնդիրը, եթե ոչ՝ իմ գոծընկերները, կուսակցական ընկերները, որոնք վերջին տարիների ընթացքում մնացել են իրենց տեղում, պատրաստ են օգնելու։ Աշխարհում այսպիսի նախադեպ գոյություն չունի։

Իրավապահ մարմիններն այս գործը ճիշտ են անում, պետք է շարունակել և տանել մինչև Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը։ Սա քաղաքական-բարոյական կողմն է, կա նաև տնտեսական կողմ՝ թալանվածը պետք է վերադարձնել պետբյուջե։ Կան մեխանիզմներ, աշխարհում կան կառույցներ, որոնց հետ մեր իրավապահները պետք է աշխատեն և թալանվածը վերադարձնեն։ Մեր հաշվարկներով՝ ամեն տարի Հայաստանից 10 մլրդ գումար է դուրս եկել։ Դա ո՞ւմ գումարներն են։ Կեղեքված, թալանված և գաղութային վիճակում ապրած հայ ազգի գումարներն են։ Ես փորձեր եմ արել և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ժամանակ, անձամբ նամակներ եմ ուղարկել, որ կանգ առեք։ Եթե չլիներ այս ահռելի թալանը, Հայաստանը եվրոպական նմանատիպ երկրներին չէր զիջի։ Դրսից տրանսֆերտներ կային, յուրաքանչյուր ընտանիք ստանում էր ապրելու համար գումար, իսկ այդ գումարները վատնում էին։ Արդյունաբերությունը չվերականգնվեց, գյուղատնտեսությունը կործանվեց, կրթություն-գիտություն չկա, տեսեք՝ ի՞նչ վիճակի ենք հասել։ Ո՞ւր են գնացել այդ գումարները։ Գիտեք՝ շատ հարցեր կան, որոնք պետք է ուղղվեն և՛ երկրորդ նախագահ կոչեցյալին, և՛ երրորդ նախագահին, և՛ մյուս չինովնիկներին։

-Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությունը։ Ըստ Ձեզ՝ ճի՞շտ մարդկանցից է սկսվել պայքարը կոռուպցիայի դեմ՝ Մանվել Գրիգորյան, Սերժի Վաչո․․․

-Կարծում եմ՝ ընտրված ճանապարհը ճիշտ է։ Կոռուպցիան շատ բարդ երևույթ է։ Կոռուպցիայի բազմաթիվ տեսակներ կան և դրա համար պետք են համապատասխան կադրեր, նվիրյալ մարդիկ, որովհետև կոռուպցիայով չի կարող զբաղվել չինովնիկ, որը մի ձեռքով փորձելու է լուծել հակակոռուպցիոն խնդիր, մյուս ձեռքով՝ վերցնել, ինչպես եղել է նախկինում։ Ես կարծում եմ՝ նորանշանակ նախարարները, պաշտոնյաները ճիշտ ճանապարհ են ընտրել։ Ես ուշադիր հետևում եմ վարչապետի բոլոր հայտարարություններին և խնդիրներին, որոնք նա դնում է կառավարության նիստերում։ Ճիշտ է արվում, բայց այդտեղ պետք է օգնություն, որից հետո մենք կհասնենք մեծ հաջողության, բյուջեն հաջորդ տարիներին ոչ թե 3 միլիարդի սահմանում կլինի, այլ ավելի շատ, և կլուծվեն լրջագույն խնդիրներ։ Բանակի խնդիրը, սպայի աշխատավարձի, նորագույն զենք զինամթերքի խնդիրը կլուծվի, դրանք շատ կարևոր են։ Համար առաջին խնդիրը մեր բանակն է, հետո կրթություն-գիտություն։ Ես կարող եմ ասել՝ ճիշտ տեղից են սկսել պայքարը, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով, դա բուրգի նշույլներն են, բուրգի վերնամասում և գլխում գտնվողները դեռ ազատության մեջ են, պետք է նրանց էլ հասնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում