Saturday, 20 06 2026
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

Հակահեղափոխականության ռեսուրս Հայաստանում այլևս չկա. Քոչարյանը կարող է գործարքի գնալ և պատմել

Հակահեղափոխության որևէ փորձ չի կարող հաջողել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ Քոչարյանի կալանքից հետո տեսականորեն կարող են բազմաթիվ բաներ բացահայտվել։ «Սկսած 1998 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարեցումից, 2002-ին՝ «Ա1+»-ի եթերազրկումից, 2003 թվականի ընտրություններից, 2004-ին՝ Բաղրամյան պողոտայում ցուցարարների ծեծուջարդից, «Գույք պարտքի դիմաց»-ի ամբողջ պատմությունը, Պողոս Պողոսյանի սպանությունը, Հոկտեմբերի 27-ը և այլն։ Միայն Մարտի 1-ով չէ, որ Ռոբերտ Քոչարյանը վատ իմաստով մտել է մեր պատմության մեջ։

Այս իմաստով գործարքի տեսանկյունից կարող է պատրաստակամ լինել, լիքը բան պատմել՝ իր հետ քաշելով շատերին»,- ասաց Բարսեղյանն ու հավելեց. «Մարդկանց արյունն առաջին տեղում է, երկրորդ տեղում Հայաստանին հասցված նյութական վնասի խոսակցություններն են։ Առայժմ չենք կարող իմանալ, թե ինչ բանակցություններ կլինեն։ Իմ ենթադրությամբ՝ արդարադատության դեպքում մի քանի ցմահ պատժաժամկետ է հասնում այդ անձին։ Շատ բան կարող է բացվել, կարող է և չբացվել՝ երկու ոտքը մի կոշիկ դնի, թե՝ ինքնասպան եմ լինում»։

Լևոն Բարսեղյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը փորձում է ինքնավստահ երևալ։ «Իր մտածողությունն է այդպիսին, ամբարտավան, մեծամիտ, գոռոզամիտ, ինչպիսին եղել է ամբողջ կառավարման ընթացքում։ Եվ պատկերացրեք՝ եթե մարդը ամբողջ 30 տարի այդպիսին է եղել, ո՞նց կարող է ակնթարթորեն փոխվել։ Բայց ազատությունից զրկելը կսկսի իրեն ինչ-որ չափով փոխել»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն քաղաքական հետապնդման տարրեր են տեսնում, իսկ ԲՀԿ-ն փորձում է տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից, Լևոն Բարսեղյանը պատասխանեց՝ հակահեղափոխական ուժերը կարող են քայլեր ձեռնարկել, բայց չեն հաջողելու։ «Շատ հնարավոր է, որ մտքներով անցնի, Դավիթ Հարությունյանը հացադուլի նստի, Շարմազանովը ջրադուլ անի, բայց այդ ամբողջը եթե արվի, կստացվի, որ հանրային ընկալումներին մնացել են անհաղորդ։ Ինչպես Սերժիկ Սարգսյանն էր ապրիլի 22-ի առավոտյան՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին։ Շատ եմ ուզում, որ փորձեն անել, ինձ իսկապես հետաքրքիր է, թե քանի հարյուր հոգի է լինելու իրենց թիկունքին, և ձախողելու են։ Հակահեղափոխության որևէ փորձ չի կարող հաջողել»։

Հարցին՝ ի՞նչ պիտի անի նոր իշխանությունը անցանկալի զարգացումները կանխելու համար, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Միայն շարժվի օրենքով, հանրային վստահությամբ։ Այդ ամբողջը հեշտ նվաճելի բաներ են, առայժմ վարքի մեջ այդ երկու սկզբունքները տեսել եմ։ Եթե մի տեղ վրիպեցին այս երկու հանգամանքներից, ասենք՝ մի տեղ ապօրինի բան արեցին, մի տեղ հանրային վստահութունը կոտրեցին, վստահությունը կնվազի։ Բայց հանրությունը վստահում է, աջակցում է նոր իշխանությանը»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ նշում է, թե հակահեղափոխականության ռեսուրս Հայաստանում այլևս չի տեսնում։ «Եթե Հայաստանի նոր իշխանությունները թույլ չտան ճակատագրական սխալներ»,- ասաց նա։

Մեկնաբանելով ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հայտարարությունները՝ քաղաքագետը նշեց. «Ես ավելի շատ այդ հայտարարությունների մեջ տեսնում եմ սեփական դեմքը փրկելու խնդիր, իսկ ԲՀԿ-ի դեպքում՝ նաև քաղաքական ապագան չվտանգելու մտադրություն»։

Ըստ Մեհրաբյանի՝ ՀՀԿ-ի ներկայիս վերնախավն է, որ տասը տարի պարտակել է Մարտի 1-ի գործը, մեղադրանքներ չի առաջադրել, ինչը արվեց նոր իշխանության քաղաքական կամքի պայմաններում։ «ՀՅԴ պարագայում տեսնում ենք, որ նրանք շատ հարցերում պարտական են Ռոբերտ Քոչարյանին։ Այստեղ կա որոշակի ինստիտուցիոնալ հիշողություն։ Ռոբերտ Քոչարյանն էլ, որ իրավիճակի փոփոխությամբ նրանց մի մասին, ում կարելի էր, ազատ արձակեց, և ՀՅԴ-ն Քոչարյանի դաշնակիցն էր մինչև նրա նախագահության վերջին օրը։ «Իսկ ԲՀԿ-ն ասում է՝ մենք դրա հետ կապ չունենք, իսկ օրենքի առաջ հավասար են բոլորը։ Իշխանության ասելիքը մեկն է՝ այո, ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում, սսկվեք և նստեք ձեր տեղը»,- ասաց Մեհրաբյանը։

Նրա խոսքով՝ այն, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է պատասխանատվության կանչել իր նախկին նախագահին և դա անել ոչ թե միջազգային ճնշման ներքո կամ Հաագայի դատարանի օգնությամբ, այլ անել սեփական ուժերով, դրանով մենք արձանագրում ենք պետական կայացման և հետագա զարգացման փուլը։ «Սա ինչ-որ առումվ աննախադեպ է հետխորհրդային տարածքում, Խորհրդային Միության փլուզումից հետո ընկած ժամանակահատվածում։ Հայաստանը լուրջ քայլ է անում դեպի ապագա և այն խնդիրների իրականացում, հանուն որոնց Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոց։ Եվ ոչ միայն այս հեղափոխության ժամանակ, այլև 2003-ին, 2004-ին, 2008-ին և այս 2018-ի ապրիլ-մայիսին»,- նշեց քաղաքագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում