Ադրբեջանի Սումգաիթ քաղաքում ավտոկայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդ տուժել է՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Տուժածները այրվածքներ են ստացել: Պայթյունի հետևանքով նաև երկու ավտոմեքենա է այրվել:
Ոստիկանությունը պարզաբանում է դեպքի մանրամասները: