Բրիտանացի գիտնականները համարում են, որ տղամարդիկ սովորաբար ստում են իրենց ինտիմ զուգընկերուհիների քանակի վերաբերյալ, բայց նրանք դա հատուկ չեն անում, այլ պարզապես չեն հիշում՝ գրում է segodnya.ua-ը:

Հարցումների համաձայն՝ տղամարդիկ նշում են միջինը 14 զուգընկերուհիների մասին, մինչդեռ կանայք նշում են 7-ը: Առավելագույն թիվը, որ տղամարդիկ նշում են, 110-ն է, մինչդեռ կանայք նշում են 50:
Հարցումներից նաև պարզ է դարձել, որ տղամարդիկ սովորաբար չեն հիշում այդ քանակը, քանի որ պատահական հանդիպումներ շատ են ունենում, մինչդեռ կանայք ավելի ուշադիր են. նրանք մանրամասն հիշում են իրենց կապերը:

Մյուս կողմից էլ, ըստ գիտնականների, տղամարդիկ սեռական կապերի քանակի մասին խոստովանում են, որպեսզի հպարտանան, իսկ կանայք սովորաբար լռում են՝ քննադատություններից խուսափելու համար:









































