Ինչու՞ է ջուրը կրկնակի եռացնելը վտանգավոր։
Բանն այն է, որ սովորական ջրում տարբեր նյութեր կան։ Եռացնելիս դրա քիմիական կազմը փոխվում է՝ բացասական հատկանիշներ ձեռք բերելով։ Իսկ կրկնակի եռացման դեպքում ջրում առկա գազերն ու հանքանյութերը թունավոր միացությունների են վերածվում։ Ուստի այն կարող է պարունակել նիտրատներ, մկնդեղի աղ և ֆտորիդներ։
Փորձագետ Ջուլիա Հարիսոնի կարծիքով՝ ջուրը կրկնակի եռացնելով դուք վտանգում եք ձեր առողջությունը։
Նախ, եթե մշտապես թեկուզ աննշան մկնդեղ եք «մատակարարում» օրգանիզմ, այն կարող է հանգեցնել քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների և նյարդային խնդիրների։

Կրկնակի եռացման դեպքում նիտրատները կանցերոգենների են վերածվում։
Ֆտորիդների խտության բարձրացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների նյադրային զարգացման վրա, մասնավորապես՝ մտավոր գործառույթների։
Հանքանյութերը, որոնք փոքր քանակության պարագայում օգտակար են, կրկնակի եռացման դեպքում կարող են երիկամներում և լեղուղիներում քարերի առաջացման պատճառ դառնալ։








































