Մոլդավացի մոդել Քսենիա Դելին երեխա է ունեցել 64-ամյա եգիպտացի միլիարդատեր Օսամա Ֆաթի Ռաբահ ալ–Շարիֆից։ Մոլդավացի 28-ամյա մոդելը իր առաջնեկին է լույս աշխարհ բերել։ Դելին ամուսնու՝ 64-ամյա եգիպտացի միլիարդատիրոջ հետ նկարների ընտրանի է հրապարակել։

«Շնորհակալ եմ քեզ քո սիրո և մեր դստեր համար»,– գրել է Դելին։

2015 թվականին Քսենյա Դելին նկարահանվել էր Ջասթին Բիբերի What Do You Mean տեսահոլովակում, ինչից հետո նրանց սիրավեպի մասին լուրեր սկսեցին պտտվել։ 2016 թվականից նա ամուսնացած է եգիպտացի միլիարդատեր Օսամա Ֆաթի Ռաբահ ալ–Շարիֆի հետ։












































