Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հատուկ քարտեր է օգտագործել, որպեսզի առևտրի շուրջ հարցերի իր դիրքորոշումը բացատրի զրուցակցին։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ Յունկերը տասնյակ քարտեր է ունեցել, որոնցից յուրաքանչյուրի վրա երեք կետ է ներառված եղել։ Դրանք վերաբերում են ավտոմեքենաների վաճառքին, բժշկական տեխնիկայի չափանիշներին և այլ թեմաներին։
«Մենք գիտեինք, որ սա գիտական սեմինար չէ։ Ամեն ինչ շատ պարզ պետք է լիներ»,-ասել է աղբյուրը։







































