Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիպ Էրդողանի՝ միասին ռեստորան գնալու հրավերը այն բանից հետո, երբ Անկարան ռուսական մսի համար կբացի իր շուկան։ Այս մասին Պուտինը հայտարարել է Թուրքիայի նախագահի հետ Յոհանեսբուրգում կայացած հանդիպման ժամանակ։
«Մենք պայմանավորվել ենք, որ երբ որ դուք մսամթերքը շուկա թողնեք, երբ ռեստորանում լինեն մեր մսով կերակուրները, այն ժամանակ էլ կճաշենք»,– ասել է Պուտինը։

Իր հերթին՝ Էրդողանը նշել է, որ մեծ հաճույքով կսպասի հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները մի շարք թեմաներ են քննարկել, այդ թվում՝ երկկողմանի համագործակցության վերաբերյալ։ Էրդողանը նշել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները դրական են զարգանում բոլոր ուղղություններոբ, ինչը «նախանձի առիթ է դառնում այլ անձանց համար»։












































