JerichoJames անունով Reddit-ի օգտատերը կայքի այցելուներին իր լուսանկարով ցույց է տվել, թե ինչպես է միայնակ տոնում իր ծննդյան օրը՝ գրում է lenta.ru-ն:
Միայնակ հոբելյարը զվարճանքների կայքի օգտատերերի աջակցությունն է փնտրել: Նրանք էլ, միմյանց հերթ չտալով, սկսել են շնորհավորել և մխիթարական խոսքեր ուղղել տղային:
Նրանցից մեկը նույնիսկ հարցրել է տղայի գտնվելու վայրը, որպեսզի այցելի նրան, և միասին նշեն ծննդյան օրը:













































