Saturday, 20 06 2026
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC

Կարգին Հայկոյին Ռեյգանի հետ համեմատելը տեղին չէ. Այնպես չլինի՝ կորցնենք լավ դերասան և ձեռք բերենք վատ քաղաքապետ

Քաղաքապետի պաշտոնը, բացի վարչական կառավարչական շնորհքներ պահանջելուց, նաև քաղաքական պաշտոն է, նա նաև քաղաքականություն է իրականացնելու՝ տնտեսական, սոցիալական, քաղաքի, բիզնեսի, տրանսպորտի զարգացման։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով դերասան Հայկ Մարությանի՝ քաղաքապետի թեկնածու դառնալու հավանականությունը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ միայն վարչապետի խոսքից է կախված, թե ով կլինի «Քաղպայմանագրի» թեկնածուն։

Բադալյանը նշել է, թե ցանկալի չէ, որ Երևանը վերածվի փորձադաշտի՝ ստուգելու, թե տվյալ անձը կարող է կառավարել, թե ոչ։ «Եթե երևանցիներին ձեռք է տալիս լինել փորձադաշտ, ուրեմն ցանկացած մարդ կարող է դառնալ քաղաքապետ»,- նշել է նա և հավելել, որ կարևոր է, թե ովքեր են լինելու քաղաքապետի տեղակալներ, վարչության պետեր, վարչական շրջանների ղեկավարները։ «Քաղաքապետը նաև պետք է կազմակերպիչ լինի, եթե համարժեք մարդիկ նշանակվեն, և քաղաքը նորմալ զարգանա, ՔՊ վարկանիշը կբարձրանա։ Եթե հակառակը լինի, նվազելու է անձամբ վարչապետի վարկանիշը»,- նշել է Բադալյանը։

Մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանի արած Ռեյգանի հետ համեմատությունը և «աշխարհահռչակ շատ քաղաքական գործիչներ դերասան են եղել» արտահայտությունը՝ քաղտեխնոլոգը նշել է, թե դա տեղին համեմատություն չէ։

«Որովհետև Ռեյգանը մինչև նախագահ դառնալը եղել է նահանգապետ, իսկ դա բավական բարդ գործ է։ Դրանից բացի՝ նա մոտ 9 տարի ղեկավարել է Հոլիվուդի դերասանների արհմիությունը, որի բյուջեն 1980-ականներին հասնում էր 9 միլիարդ դոլարի։ Դա բավական բարդ աշխատանք էր։

Այնպես չէ, որ Ռեյգանը կինո նկարելուց հետո գնաց և նախագահ դարձավ, նա որոշակի ճանապարհ էր անցել։ Դրա համար տեղին չէ համեմատել հայ, թեկուզ հարգված դերասանին Ռեյգանի քաղաքական կարիերայի հետ»,- ասել է Բադալյանը։

Համեմատությունն անտեղի է համարում նաև վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ «Լավ դերասանը գուցե դառնա լավ քաղաքական գործիչ, բայց Երևանի քաղաքապետը պետք է լինի ոչ թե քաղաքական գործիչ, այլ ավելի շատ ադմինիստրատոր, մենեջեր, իսկ դա դերասանի մասնագիտության հետ այնքան էլ կապ չունի»,- նշել է Բաղդասարյանը և հավելել. «Այնպես չլինի, որ հայ հասարակությունը կորցնի լավ դերասան և ձեռք բերի վատ քաղաքապետ։ Ես այդպիսի մտահոգություն ունեմ»։

Ըստ վերլուծաբանի՝ Կարգին Հայկոն շատ սիրված դերասան է, հասարակությունում մեծ վարկանիշ ունի, բայց այդ վարկանիշը կարող է ոչ միայն շատ արագ նվազել, այլև հանգեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի անկմանը, եթե քաղաքային խնդիրները պատշաճ ձևով չլուծվեն։ «Դա ամենահաջող որոշումը չէ, եթե իհարկե «Քաղաքացիական պայմանագիրը» որոշի նրան առաջադրել Երևանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում»,- նշել է Արմեն Բաղդասարյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում