Sunday, 21 06 2026
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո

Թրամփ-Փաշինյանից ավելի կարևոր. տնային աշխատանքը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը դիտարկվում է, սակայն չկա վերջնական որոշում: Հարցը, այսպես ասած, օրակարգ մտավ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի Վաշինգտոն կատարած այցի և հայամետ կոնգրեսականների հետ հանդիպման շրջանակում: Ավելին, նախ այն դարձավ Միրզոյանին ուղղված փորձագիտական որոշ շրջանակների քննադատության պատճառ, թե ինչպես է հնարավոր ունենալ Թրամփի անունը լսել չցանկացող դեմոկրատների շրջանում Փաշինյանի հետ նրա հանդիպման ցանկություն արտահայտելու անզգուշություն: Բայց հետո պարզվեց, որ իրականում հենց դեմոկրատ կոնգրեսականներն են խոսել այդ հանդիպման ցանկալիության մասին, իսկ հետո արդեն նրանք սկսեցին ստորագրահավաք Կոնգրեսում՝ հանդիպման կոչով Թրամփին դիմելու համար:

Ավելի ուշ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հայտարարեց, որ հարցը և հանդիպման հնարավորությունը կգտնվում է պետքարտուղարության հետ քննարկումների տիրույթում: Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ պետք է մեկնի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակցության համար: Ի դեպ հետաքրքիր է, որ Թրամփը նաև հանձնարարել է սեպտեմբերին ԱՄՆ հրավիրել նաև Պուտինին: Արդյո՞ք այդ հանգամանքը, իհարկե, անուղղակի, սակայն կարող է ունենալ որևէ դրական ազդեցություն Թրամփ-Փաշինյան հանդիպման հեռանկարի հարցում, այն իմաստով, որ փոքր-ինչ կվկայի Արևմուտք-Ռուսաստան հարաբերության լարվածության թուլացման մասին, ինչն էլ հայկական կողմին կազատի այդ խնդրին և դրանով պայմանավորված Ռուսաստանի արձագանքին նայելու անհրաժեշտությունից:

Մյուս կողմից, Հայաստանն անշուշտ պետք է այդօրինակ հարցերում ձգտի առավելագույն ինքնիշխանության, և առավելագույն փոխզիջումը պետք է լինի այն, որ հայկական կողմը կբացառի կողմնորոշման որևէ խնդիր: Բայց դա էլ իր հերթին պետք է նշանակի, որ հարաբերության մակարդակի և ֆորմատների առումով Հայաստանը պետք է ունենա աներկբա ինքնուրույնություն: Առայժմ, իհարկե, իրավիճակը գտնվում է այսպես ասած անցյալի ազդեցության ներքո: Այդ իմաստով, անհրաժեշտ է թերևս արձանագրել մի կարևոր հանգամանք: Կստացվի՞ Թրամփ-Փաշինյան հանդիպում սեպտեմբերին ՄԱԿ ԳԱ շրջանակում, դա կլինի հիանալի, թեև այդ հանդիպումը դեռևս չի նշանակի որևէ էական առաջխաղացում կամ փոփոխություն հայ-ամերիկյան հարաբերության մեջ: Չի՞ լինի այդպիսի հանդիպում, դա դեռ չի նշանակի որևէ էական նահանջ հայ-ամերիկյան հարաբերություններում, կամ թեկուզ փոքր նահանջ: Առանցքային հարցն այստեղ է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման սեպտեմբերին լինել-չլինելը, ստացվել-չստացվելը չպետք է լինի հայ-ամերիկյան հարաբերության «ճակատագիր» պայմանավորող, և չի էլ լինի այդպիսին:

Ու դա ամենևին վատ չէ, քանի որ հայ-ամերիկյան հարաբերությունն ունի ոչ թե Թրամփ-Փաշինյան լուսանկարների, այլ գուցե ավելի ցածր օղակներում, բայց առարկայական աշխատանքի կարիք: Դա ամենևին չի նշանակում, թե պետք չէ ձգտել այդպիսի հանդիպման: Պետք է, պարզապես պետք չէ ձևավորել դրա հետ կապված այնպիսի սպասումներ, որ չստացվելու դեպքում արդեն դա ունենա հայ-ամերիկյան հարաբերության վրա բացասական էֆեկտ՝ որոշակի հիասթափությունների տեսքով: Առավել ևս, որ կասկած չկա այն շրջանակների առատության մեջ, որոնք Թրամփ-Փաշինյան հանդիպման չլինելու պարագայում դա անմիջապես կորակեն որպես Հայաստանի նոր իշխանության ամերիկյան քաղաքականության ձախողում և մտահոգիչ իրողություն Հայաստանի համար:

Մինչդեռ, պետությունների ղեկավարների միջև հանդիպումների կազմակերպման գործը, առավել ևս, երբ դա վերաբերում է իբրև կողմ ԱՄՆ նախագահին, չափազանց բարդ գործ է այդ նախագահի աշխատանքային ժամանակացույցից ելնելով: Եվ ուրեմն լավ է, որ հայ-ամերիկյան օրակարգում է հայտնվել սեպտեմբերին Թրամփ-Փաշինյան հանդիպման հարցը: Բայց դրա մասին պետք է թերևս քիչ շեփորել, չառաջացնել չափազանցված սպասումներ և չտալ քարոզչական մանիպուլյացիաների առիթ: Այդ իմաստով շատ ավելի կարևոր է, որ Հայաստանի վարչապետի առաջին ամերիկյան այցը առավելագույն բովանդակային արդյունավետությամբ նախապատրաստվի՝ անկախ Թրամփի հետ հանդիպումից, որովհետև, վերջին հաշվով, հենց այդ բովանդակությունն է լինելու առանցքայինը՝ սկսած ՄԱԿ ԳԱ-ում հնարավոր ելույթից, մինչև դրա շրջանակներում այլ երկրների նախագահների հետ շփումներն ու թերևս անխուսափելի հանդիպումներն ամերիկյան իսթեբլիշմենտի ներկայացուցիչների հետ: Այստեղ է իրական մարտահրավերը, այդ հանդիպումների բովանդակության մեջ, և պետք է առավելագույնս պատրաստվել դրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում