Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Քոչարյանը ձգտում է ռևանշի. ՀՔԾ-ն պետք է կանխի այդ մտադրությունը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հավաստիացրել է, որ երկրորդ նախագահը այսօր ներկայանալու է ՀՔԾ ու ցուցմունք է տալու Մարտի 1-ի գործով։ Սա ինքնին իրավական ընթացակարգ է, որը, սակայն, ունենալու է քաղաքական հետևանքներ։

Հասարակությունը վաղուց իր համար «պարզել» է Մարտի 1-ի կազմակերպչին և, բնականաբար, նախաքննության մարմնից ակնկալում է միայն այնպիսի լուծում, որն ադեկվատ կլինի հանրային տրամադրություններին։ Իհարկե, նախաքննության մարմինը պարտավոր է գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու այս դեպքում ևս առաջնորդվելու է ոչ թե հանրային տրամադրություններով, այլ կոնկրետ փաստերի համադրումով։ Ինքնին հասկանալի է, որ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար փաստերը պետք է լինեն անխոցելի. ամեն դեպքում, խոսքը երկրի նախկին նախագահի մասին է, որի հետ կապված ցանկացած իրադարձություն ունենալու է նաև միջազգային արձագանք։

Սակայն Քոչարյանի հարցաքննության խնդիրը դուրս է միայն իրավական հարթությունից և քննարկելի է հատկապես հետհեղափոխական Հայաստանի իրողությունների համատեքստում։

ՀՔԾ-ի կողմից ծանուցագիր ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանն ուներ ընտրության մի քանի հնարավորություն, առավել ևս, որ գտնվում էր արտերկրում և, այսպես ասած, ավելի ազատ էր իր գործողություններն ընտրելու հարցում։ Օրինակ՝ նա կարող էր չվերադառնալ՝ հայտարարություն տարածելով, թե Հայաստանում իր դեմ քաղաքական հետապնդում է սկսվել։ Նման նախադեպեր պատմությունը գիտի, սակայն բոլոր նման դեպքերում «փախստական» նախագահներն իրենց երկրներում կորցրել են քաղաքական և հանրային աջակցությունը։ Եթե անգամ արդարադատության համակարգը ռեպրեսիվ է, դրանից խուսափելը լեգիտիմացնում է նրա ցանկացած որոշում։

Ռոբերտ Քոչարյանը որոշել է ներկայանալ ՀՔԾ, իսկ դա նշանակում է՝ նրա այդ քայլը հաշվարկված է՝ առնվազն քաղաքական հետևանքների մասով։ Ըստ ամենայնի՝ երկրորդ նախագահը կարծում է, որ մեկ հարցաքննությամբ վկայի իր կարգավիճակը չի փոխվի, մանավանդ, որ նա օժտված է սահմանադրական իմունիտետով, որի հաղթահարման համար, այնուամենայնիվ, անհրաժեշտ են ինչ-որ հանգամանքներ։ Միևնուն ժամանակ, Քոչարյանը չի կարող վստահ լինել, որ իրեն չի սպառնում անազատության հեռանկարը ամենամոտ ապագայում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Մարտի 1-ի գործում առկա են մի շարք փաստեր, որոնք խոսում են նրա մեղսակցության մասին։ Ենթադրաբար, Քոչարյանը մտածված գնում է վաբանկի՝ որոշակի քաղաքական հաշվարկներով։

Հնարավոր է՝ երկրորդ նախագահը գերագնահատում է իր հնարավորությունները կամ թերագնահատում է հեղափոխության ուժը, սակայն չմոռանանք, որ հենց Ռոբերտ Քոչարյանն էր պահանջել կամ միջնորդել, որ վաղվա հարցաքննությունը տեսանկարահանվի։ Պարզ է, որ այդ հարցաքննությունը նախաքննության գաղտնիք է և չի կարող հրապարակայնացվել մինչև քննության ավարտը կամ առնվազն դրա շրջադարձային հանգրվաններից մեկը։ Օրենսդրական այս կարգավորմանը Քոչարյանի թիմը հիանալի տիրապետում է, սակայն եթե նման միջնորդությամբ է հանդես գալիս, ենթադրելի է, որ վաղվա հարցաքննության հետ կապված քաղաքական հաշվարկներ ունի։

Եթե նոր իշխանության համար Մարտի 1-ի բացահայտումը և մեղավորներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելը խիստ կարևոր է հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի համատեքստում, ապա Մարտի 1-ի գործը միանգամայն այլ տրամաբանություն ունի հին համակարգի առաջին դեմքերի համար։ Ռոբերտ Քոչարյանը «Առաջին լրատվական»-ին դատի տվեց արդեն հեղափոխության հաղթանակից հետո՝ Մարտի 1-ին առնչվող հրապարակման պատճառով։ Դա հնարավոր չէ մեկնաբանել այլ կերպ, քան մարտահրավեր հեղափոխությանը։ Նույն կերպ՝ վաղվա իր հարցաքննությամբ Քոչարյանը փորձելու է մեսիջ հասցեագրել քրեաօլիգարխիայի ցրված սեգմենտներին և հավակնում է դառնալ նրանց միավորող, կոնսոլիդացնող կենտրոն։

Մարտի 1-ն ինդիկատորային գործ է, որի արագ բացահայտումը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելը, կարող է անշրջելի դարձնել հեղափոխության հաղթանակը, և հակառակը՝ գործընթացի ձգձգումը կարող է քաղաքական իմաստով ամրագրել Քոչարյանի առանցքային կարգավիճակը քրեաօլիգարխիային համախմբելու գործում։

Քրեաօլիգարխիկ համակարգի շատ ներկայացուցիչներ ակնհայտորեն հիասթափված են Սերժ Սարգսյանից, որովհետև նրա «փափուկ» պահվածքը հնարավոր դարձրեց հեղափոխության հաղթանակը, հետո նաև՝ այն կոռուպցիոն բացահայտումները, որոնք տեղի ունեցան նոր իշխանության պաշտոնավարման առաջին երկու ամիսներին։ Իհարկե, սա հեղափոխության հաղթանակի պրիմիտիվ, ոչ խորքային բացատրություն է, սակայն պայմանական ասած՝ հակահեղափոխության ճամբարում այսօր առաջնորդի վակուում գոյություն ունի, որը փորձում է լրացնել Ռոբերտ Քոչարյանը։

Այս համատեքստում էական նշանակություն ունի ՀՔԾ պրոֆեսիոնալիզմը. իրավական անհերքելի ապացույցները կարող են փակել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունների ճանապարհը։ Համենայնդեպս՝ Քոչարյանը փորձելու է օգտագործել Մարտի 1-ի գործոնը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշակի բևեռ ձևավորելու նպատակով։ ՀՔԾ-ի խնդիրն է իրավական համարժեք գործողություններով բացառել Մարտի 1-ի կազմակերպչի քաղաքական ռևանշի հնարավորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում