Իտալական տիեզերական գործակալությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հետազոտողները կայուն ջրամբարի նշաններ են հայտնաբերել մեկ ու կես կիլոմետր հաստության ծառույցի շերտի տակ՝ Մարսի հարավային բևեռի մոտ։
Այս մասին գրում է liga.net-ը։

Ուսումնասիրությունները արվել են Մարսիսի օգնությամբ, որը ընդերքի և իոնոսֆերայի մակերեսը զոնդավորող ռադար է։
«Մարսիսը ծնվել է, որպեսզի նման բացահայտում աներ, և հիմա այն կա»,– ասել է Ռոբերտո Օրոզեին՝ Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի ռադիոաստղագետ, որը ղեկավարել է հետազոտությունը։ Նրա թիմի հետևությունները կհայտնվեն Science ամսագրի այս շաբաթվա համարում։
.








































