Tuesday, 16 06 2026
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանից փորձել են $100.000 շորթել արատավորող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ մեկնարկեց Տիգրան Առաքելյանի և Հայկ Սարգսյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Առաքելյանն ու Հայկ Սարգսյանը քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Միշայի Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին համացանցային կապի միջոցների օգտագործմամբ, առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության, ապօրինաբար հավաքել ու պահել են վերջինիս վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություններ:

Այնուհետև այդ տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով նույն ժամանակահատվածում Հովհաննես Սահակյանից պահանջել են 47 միլիոն 222 հազար դրամին համարժեք 100 հազար դոլար: Գումարի չափը հետագայում սակարկվել է: Սակայն Հովհաննես Սահակյանը գումար չի տվել:

Տիգրան Առաքելյանին ու Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 144 հոդվածով:

Առաքելյանի ու Սարգսյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Երկուսն էլ նախկինում մեկական անգամ դատվել էին: Առողջության վերաբերյալ երկուսն էլ գանգատներ չներկայացրին:

36-ամյա Հայկ Սարգսյանն ասաց, թե մի քանի օրից կծնվի իր առաջին երեխան:

Ամբաստանյալները մեղադրող դատախազ Արամ Արամյանի դեմ բացարկ չհայտնեցին, հակառակը՝ Տիգրան Առաքելյանը դատախազին անվանեց՝ շատ հարգարժան մարդ:

Ամբաստանյալները դատարան էին ներկայացել առանց պաշտպանների: Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե ցանկանում է պաշտպան ունենալ:

Ամբաստանյալներին պաշտպաններով ապահովելու հարցին դատարանը պետք է անդրադառնար, բայց մինչ այդ՝ մեղադրող դատախազ Արամ Արամյանը, գործին ներգրավվելուց անմիջապես հետո, հանդես եկավ միջնորդությամբ՝ գործի քննությունն անցկացնել դռնփակ պայմաններում, քանի որ գործում առկա են տուժողի անձնական կյանքին վերաբերող, անձնական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

Տուժող Հովհաննես Սահակյանը դատական նիստին չէր ներկայացել: Դատարանի դահլիճում բացի դատական կարգադրիչից ու լրագրողից ոչ ոք չկար:

Ամբաստանյալները չառարկեցին գործի քննությունը դռնփակ անցկացնելու դեմ: Դատարանը որոշեց դատաքննությունը շարունակել դռնփակ կարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում