Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է «Տարվա ֆուտբոլիստ» անվանակարգի հավակնորդների ցուցակը։
Հավակնորդների ցանկը կազմելիս (Դիդյե, Դրոգբա, Կակա, Ֆաբիո Կապելո, Ֆրենկ Լեմփարդ, Լոթար Մատեուս, Ալեսանդրո Նեստա, Ռոնալդու) հաշվի առնվել 2017-ի հուլիսի 3-ից 2018-ի հուլիսի 15-ը ֆուտբոլիստների ձեռքբերումները։

Ցանկում ներառվել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի երեք ֆուտբոլիստ՝ Անտուան Գրիզման, Կիլիան Մբապե և Ռաֆայել Վարան։
Ըստ ՖԻՖԱ-ի՝ «Տարվա ֆուտբոլիստ» կոչմանը կարող է արժանանալը Էդեն Ազարը, Ռաֆայել Վարանը, Անտուան Գրիզմանը, Քևին դե Բրյույնեն, Հարի Քեյնը, Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսին, Լուկա Մոդրիչը, Կրիշտիանու Ռոնալդուն կամ Մոհամեդ Սալահը։
Քվեարկությանը կարելի է մասնակցել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում։












































