Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որն ավարտել է իր կարիերան Գերմանիայի ազգային հավաքականում՝ գրում է Die Welt- ը:
«Կրոնական տեսակետների պատճառով նման ռասիստական վերաբերմունքը երիտասարդ տղայի հանդեպ, ով Գերմանիայի ազգային հավաքականի համար խաղերում միշտ էլ 100% ներդրում է ունեցել, անընդունելի է: Ես համբուրում եմ նրա աչքերը: Ես լիովին հավանություն եմ տալիս Օզիլի հայտարարությանը», – ասել է Էրդողանը:
Էրդողանը նաև ասել է, որ զանգահարել է ֆուտբոլիստին և հայտնել իր զորակցությունը:












































