«Այսօր ունեցել ենք քաղաքապետի պոտենցիալ թեկնածուների մասին քննարկումներ։ Դեռևս որոշումներ չունենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ՔՊ վարչության նիստից հետո։
Այսօր ՔՊ-ն լսել է 2 թեկնածուի։ Ավինյանի կարծիքով՝ քննարկումները եղել են արժեքավոր, լինելու է քննարկումների ևս մեկ փուլ, իրենք լսելու են նաև այլ թեկնածուների, ըստ այդմ՝ կկայացվի որոշում։








































