Spice Girls խմբի նախկին մասնակից Մելանի Բրաունը (Մել Բի) հաստատել է խմբի վերամիավորման մասին լուրերը,– հաղորդում է Reuters-ը։
Բրիտանական Loose Women թոք–շոուի ժամանակ Մել Բին ասել է, որ կասկած չկա, որ խումբը կրկին կհավաքվի։ «Մենք քույրեր ենք վերջ ի վերջո, մենք միասին զարմանահրաշ ճանապարհ ենք անցել և մենք վերադառնում ենք»,– կիսվել է երգչուհին։

Նա նաև մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի՝ Վիկտորյա Բեքհեմն էլ է ցանկանում մասնակցել միավորմանը։ «Նրա դեպքում դժվար է, բայց մենք նրան քարշ կտանք»,– խոստացել է Մել Բին։
Մինչ այդ Spice Girls–ի մյուս մասնակիցները՝ Մելանի Չիսհոլմը, էմմա Բանտոնն ու Ջերի Հորները նույնպես ակնարկել էին նոր համատեղ նախագծի մասին։










































