«Ձեր առաջարկը դուք կարող եք կիրառել ձեր կուսակցությունում և հանրությանը ներկայացնել ձեր կաբինետը»,- դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ այն չի ենթադրում պարտադիր նորմ, ուստի ի՞նչ իմաստ ունի այն Ընտրական օրենսգրքում ընդգրկել որպես բարեփոխում:
Սերգեյ Բագրատյանին հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է արդյոք, որ Խոսրով Հարությունյանը մտավախություն ունի այն առումով, որ այսօր կան քաղաքական ուժեր, որոնք կաբինետը չներկայացնելու ավելի մեծ առավելություն են ունենում, դիցուք, ՀՀԿ-ի նկատմամբ, և այս տեխնոլոգիան նպատակ ունի չեզոքացնելու այդ առավելությունը. «Կամ՝ արդյո՞ք կոալիցիոն կառավարություն կազմելիս խնդիր չի առաջանա, որ ավելի բարձր քվե ունեցող քաղաքական ուժը ավելի քիչ քվե ունեցող քաղաքական ուժին պարտադրի երկրորդական պոստեր զբաղեցնել, քանի որ ինքն իր կաբինետն արդեն ներկայացրել է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































