Friday, 12 06 2026
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին

Լրագրողների հանդեպ բռնությունները գրեթե դադարել են Ս. Սարգսյանի հրաժարականի օրը. ԽԱՊԿ զեկույց

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2018թ. երկրորդ եռամսյակային  զեկույցը:

2018 թ. երկրորդ եռամսյակը Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունը ներառող ժամանակահատված էր։ Ինչպես վկայում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի բազմամյա դիտարկումները, երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ցանկացած սրացում զուգորդվում է լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ հարձակումների և տարատեսակ ճնշումների ավելացմամբ։ Այս առումով բացառություն չէին նաև թավշյա հեղափոխության իրադարձությունները։

Զանգվածային բողոքի ցույցերի և դրանց հակազդմանն ուղղված ոստիկանական գործողությունների ընթացքում՝ ապրիլի 11-ից 23-ը, ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որոնցում տուժել են տարբեր ԶԼՄ-ների 22 աշխատակիցներ, և տարատեսակ ճնշումների 8 միջադեպ։

Ինչպես 2015թ. «Էլեկտրիկ Երևանի», 2016թ. մայրաքաղաքի Խորենացի փողոցի ու Սարի թաղի և բազմաթիվ այլ դեպքերում, այս անգամ նույնպես բռնություններն ընդդեմ լրագրողների հիմնականում եղել են թիրախավորված։ Գրեթե բոլոր հարձակումներն իրականացրել են ոստիկանները, այդ թվում նաև բարձրաստիճան՝ իրենց լիազորությունների չարաշահմամբ, ինչպես նաեւ նրանց աջակցությունը վայելող քաղաքացիական հագուստով անձինք։ Ցուցարարները խոչընդոտել կամ ճնշում են գործադրել երկու դեպքում։ Տարբեր ԶԼՄ-ների ևս 9 աշխատակից տուժել է հատուկ միջոցների կիրառման, առաջացած հրմշտոցների և ուժայինների շփոթմունքների հետևանքով։

Հեղափոխությունից հետո ստեղծված քաղաքական նոր պայմաններում իրավապահ մարմինները նկատելի ակտիվություն ցուցաբերեցին լրագրողների ու օպերատորների նկատմամբ բռնությունների դեպքերին արձագանքելու և մեղավորներին հայտնաբերելու գործում։ Սակայն այդ ակտիվությունն աստիճանաբար նվազեց։ Հունիսի 30-ի դրությամբ 11 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 5-ում մեղադրանքներ են առաջադրվել, սակայն 3 գործ է ուղարկվել դատարան, որոնցից առայժմ 1-ի վերաբերյալ է դատավճիռ կայացվել, իսկ միայն մեկը՝ վարույթ ընդունվել։

Ի գիտություն ընդունելով պաշտոնական աղբյուրներից վերցրած այս տվյալները՝ ԽԱՊԿ-ը նշում է, որ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունները համարժեք չեն լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների և ճնշումների ծավալին։

ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների իրավունքների խախտումներ տեղի են ունեցել նաև հետհեղափոխական շրջանում։ Ընդհանուր առմամբ, երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է ֆիզիկական բռնությունների 19, տարատեսակ ճնշումների 23, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 12 փաստ։ Ստորեւ՝ 2017 եւ 2018 թվականներին լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների համեմատական տվյալները՝ աղյուսակով։

 2018 թվականին տեղի ունեցած խախտումների քանակական տվյալները՝

ըստ եռամսյակների

 

Խախտումների տեսակները 2018 թ. 1-ին եռամսյակ 2018 թ. 2-րդ եռամսյակ Ընդամենը 2018 թ. 1-ին կիսամյակ
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ 0             19
(23 տուժող)
19
(23 տուժող)
Ճնշումներ` ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ 12           23 35
Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ 14           12 26

 2017 եւ 2018 թթ. երկրորդ եռամսյակների, ինչպես նաև 2017 եւ 2018 թթ. առաջին կիսամյակների խախտումների քանակական տվյալները

 

Խախտումների տեսակները

 

2017 թ.

երկրորդ եռամսյակ

2018 թ.

երկրորդ եռամսյակ

2017 թ.

առաջին կիսամյակ

2018 թ.

առաջին կիսամյակ

Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ 5         19
(23 տուժող)
8

 

            19
(23 տուժող)
Ճնշումներ` ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ 57           23 89 35
Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ 10           12 15 26

Ապրիլ-հունիս ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, դրանցում նոր մեղադրյալներ կամ կասկածյալներ ի հայտ չեն եկել։ Հիշեցնենք. ԽԱՊԿ-ը, ներկայացնելով այդ գործերում ներգրավված և տուժող ճանաչված 5 լրագրողների շահերը, նախորդ տարիներին դիմել է միջազգային ատյաններ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե և Եվրոպական դատարան։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին հասցեագրված երեք գանգատներն արդեն կոմունիկացվել են (շրջանառության մեջ են դրվել)։ Ավելին՝ ապրիլի 18-ին ԽԱՊԿ-ն ստացել է «Էլեկտրիկ Երևանի» գործով գանգատների վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը և մայիսի 4-ին ՄԱԿ է ուղարկել տուժող կողմի հակափաստարկները։

Նոր Հայաստանում ԶԼՄ-ների գործունեության համար ձևավորվեցին նոր պայմաններ՝ և՛ դրական, և՛ բացասական առումով։ Եթե երկրի նախորդ ղեկավարը մամուլի ասուլիսներ չէր տալիս և շփվում էր միայն իր նախընտրած լրատվամիջոցների հետ, ապա Նիկոլ Փաշինյանը որդեգրեց միանգամայն այլ՝ այսպես կոչված «թվային ժողովրդավարության» գործելաոճ` սոցցանցերի միջոցով հանրությանը հաշվետու լինելու սկզբունքով։ Նրա օրինակին հետևեցին կառավարության այլ անդամներ։ Միևնույն ժամանակ, լրագրողների ու լրատվամիջոցների  մտահոգությունն է առաջացրել պետական մարմիններից շատերի լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունների աշխատանքի ակնհայտ վատթարացումը, ինչը բացասաբար է ազդում պաշտոնական տեղեկատվության մատչելիության վրա։ Որոշ ԶԼՄ-ների ղեկավարներ անհանգստացած են նաև սոցիալական ցանցերում դրսևորվող անհանդուրժողականության և վիրավորանքների ալիքներով, որոնք հաջորդում են այս կամ այն հրապարակմանը։

Թավշյա հեղափոխության հատկապես առաջին շաբաթվա ընթացքում ցայտուն կերպով երևացին հայկական հեռուստաեթերի բոլոր արատները։ Ընդհանրապես երկրի հեռարձակման ոլորտը արմատական փոփոխությունների կարիք ունի։ Այդ թվում նաև՝ օրենսդրական։ Այս ոլորտի լճացած վիճակը մեծապես պայմանավորված է նախորդ իշխանության օրոք ձևավորված կարգավորող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պասիվությամբ, իսկ որոշ դեպքերում նաև՝ ակնհայտ անգործությամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում