Wednesday, 15 05 2024
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին

Երևանում. ՏԻՄ ծնո՞ւնդ, թե՞ քաղաքականության մահ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունն ավելի ու ավելի հաճախ է սկսել դիտարկվել իբրև խորհրդարանական արտահերթ ընտրության հնարավոր, թեկուզ պայմանական, հարաբերական, բայց մանրակերտ: Թե՛ մեկ, թե՛ մյուս ընտրությունը դեռևս չեն էլ վերածվել նախընտրական պաշտոնական գործընթացի, թեև կարծես թե աներկբա է, որ դրանք տեղի են ունենալու: Բայց, բոլոր դեպքերում, «մանրակերտային» կապն այլևս անքակտելի է:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը կամ պարզապես քաղաքապետի արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը գրեթե չի հարուցում որևէ կասկած: Կասկած չի հարուցում այն, որ քաղաքապետարան կվերադառնա ԲՀԿ-ն՝ հաղթահարելով անցողիկ շեմը: Իսկ ահա շեմը հաղթահարելու ունակ երրորդ ուժի հանգամանքը բաց է, իսկ առանց երրորդ ուժի անցողիկ շեմը հաղթահարելու էլ ընտրությունը չի համարվի կայացած: Երևանի ավագանին պետք է ունենա առնվազն երեք խմբակցություն: Այստեղ, իհարկե, ինտրիգ է այն, թե արդյո՞ք մասնակիցները կլինեն երեքից ավելի: Ըստ ամենայնի հենց այդպես էլ կլինի, քանի որ ընտրությանը թեկուզ առանձին մասնակցելու մասին «Լուսավոր Հայաստանն» է հայտարարել, ՀԱԿ-ն է պատրաստվում վերադառնալ, Զարուհի Փոստանջյանը թերևս հեշտ չի զիջի դիրքերը, «Քաղաքացիական պայմանագիրն» ու ԲՀԿ-ն կան, «Ժառանգությունն» է հայտարարում, որ մասնակցելու է:

Այսինքն՝ այդ իմաստով թվում է, թե իսկապես խորհրդարանական ընտրության յուրօրինակ մանրակերտ է, սակայն տվյալ պարագայում հարկավոր է նկատի ունենալ մի հանգամանք: Խոսքը չմասնակցող ուժերի մասին չէ, որոնք սակայն անպայման կմասնակցեն խորհրդարանի ընտրությանը: Համենայնդեպս, Ժիրայր Սեֆիլյանը չի հայտարարել Երևանի ընտրությանը մասնակցելու մասին, սակայն խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մասին նա կարծես թե խոսել է ազատության մեջ հայտնվելուց գրեթե անմիջապես հետո: Կան էլի ուժեր, այդ թվում՝ ՀՀԿ-ն: ՕԵԿ-ը դեռ ձայն չի հանել Երևանի մասով, բայց խորհրդարանին անպայման կմասնակցի: Կան նորաստեղծ կուսակցություններ, ու դեռ կլինեն երևի թե, քանի որ խորհրդարանական ընտրությունը կդիտարկեն չհերկված, խոպան դաշտ:

Կազմից, անվանական ցանկից բացի, խնդիրը ընտրության առանձնահատկությունն է: ՏԻՄ ընտրությունը, թեկուզ Երևանում, որն առավելագույնս, իհարկե, քաղաքականացվել է հայտնի պատճառներով, այդուհանդերձ անցնում է այլ մթնոլորտում, այլ օրակարգով: Դա հատկապես զգալի է լինելու հիմա, երբ չկա ՀՀԿ-ն, որի դեմ էին ծրագրավորում իրենց արշավը բոլորը: Այս դեպքում առավել բարդ է լինելու քաղաքականացնել Երևանի ընտրությունը: Իսկ մարդը, քաղաքացին, ընտրողը մի ձևով է նայում ՏԻՄ ընտրության գործընթացին ու բովանդակությանը և այլ ձևով է նայում խորհրդարանի ընտրությանը, որտեղ արդեն օրակարգը լինելու է ընդգծված քաղաքական: Սա նշանակում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը, որքան էլ մեծ է խորհրդարանի ընտրության մանրակերտ դիտարկելու գայթակղությունը, դե ֆակտո հեռու է լինելու այդպիսին ընկալվելուց և առավելապես հոգեբանական մակարդակում կարող է լինել այդպիսին, ինչը, սակայն, կչեզոքանա արագ, եթե խորհրդարանի ընտրության ու Երևանի ընտրության միջև լինի ամիսների տարբերություն: Միակ բանը, որ հնարավոր է «մանրակերտային» դիտարկել, դա քաղաքական մասնակից ուժերի զուտ կազմակերպական-ֆունկցիոնալ կարողությունների ստուգատեսն է:

Վերջին հաշվով, խորհրդարանի ընտրությանն անկասկած իր ահռելի նշնակությունն է ունենալու անվտանգության և արտաքին քաղաքականության օրակարգը: Խնդիրը, իհարկե, վեկտորալ պայքարը չէ, թեև, անշուշտ, կլինեն տրամագծորեն հակառակ դիրքավորման ուժեր: Սակայն հիմնական առանցքում կլինի ոչ թե վեկտորների պայքարը, այլ կոնցեպտների, որոնք կվերաբերեն Հայաստանի գլոբալ դերին և ռեգիոնալ անվտանգության համակարգին: Իսկ այդ խնդրի խորքային ելակետերը, մեղմ ասած, վեկտորալ տարբերությունների մեջ չեն, այլ քաղաքական բազմաշերտ ու նուրբ բանաձևերի:

Իհարկե, սա երաշխավորված չէ, որովհետև դրա համար պահանջվելու են քաղաքական ուժեր՝ ոչ թե ցուցանակով քաղաքական, այլ մտածողությամբ և առաքելության զգացումով: Բայց այդպիսիք չլինելու դեպքում էլ, խորհրդարանի արտահերթ ընտրությունը անխուսափելիորեն կրելու է արտաքին որոշակի ազդակներ, և գոնե դրանց ուժերը ստիպված են լինելու արձագանքել, իշխանության կրող հիմնական ուժից բացի իհարկե, որն ի պաշտոնե պետք է ապահովի քաղաքականության ներկայությունն ամենալայն բաղադրակազմով՝ ներքինից մինչև արտաքին և անվտանգություն:

Միով բանիվ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը խորհրդարանի ընտրության նախավարժանքը կլինի, սակայն այն չի լինի Հայաստանում քաղաքական վերադասավորումների հանգրվան, ու դա բարեբախտաբար, որովհետև ի վերջո քաղաքական վերադասավորումներ պետք է լինեն խորհրդարանի ընտրությամբ, իսկ ՏԻՄ ընտրությունը, թեկուզ հանրապետության բնակչության կեսը ներառող քաղաքի, միևնույն է՝ ունի իր տրամաբանությունը և համապետական քաղաքականության հրամայականների համատեքստում այդ արհեստական տրամաբանության վրա կատարվելիք վերադասավորումները չեն կարող բերել քաղաքական որակ: Իսկ Երևանի արտահերթ ընտրության խնդիրը պետք է լինի հակառակը՝ պետք է այդ ընտրությամբ ծնվի նոր ՏԻՄ-ը, ոչ թե դեռ չծնված մեռնի նոր քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում