«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առողջական վիճակը կարելի է համեմատել 20-ամյա մարդու առողջության հետ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Մատեո Բոնետին։
Բուժզննման արդյունքների համաձայն՝ Ռոնալդուի օրգանիզմում ընդամենը 7 տոկոս ճարպ կա՝ չնայած միջինում այդ ցուցանիշը 10-11 տոկոս է կազմում։ Բացի այդ, հարձակվողի մարմնի ուղիղ կեսը զբաղեցնում են մկանները՝ չնայած այս առումով ցուցիչը միջինում 46 տոկոս է։
Աշխարհի առաջնությունում 33-ամյա պորտուգալացին 34 կմ է վազել՝ խաղացողների շրջանում առաջինն այդ ցուցանիշին հասնելով։











































