Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ռուսական ռազմակայանի մասին պայմանագրերը վերանայման կարիք ունեն

Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրերում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, թե պայմանագրերում շատ դրույթներ կան, որոնք պետք է վերանայվեն և փոխվեն։

Նշենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում չի բացառել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը: «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե, դա արվելու է»,- ասել է նախարարը՝ փաստելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթանել որոշ փոփոխությունների կատարումը:

Ըստ Իոաննիսյանի՝ պայմանագրերը շատ են։ «Կան սահմանապահների մասին պայմանագիրը, ռազմակայանի մասին պայմանագիրը, զենքի կիրառման մասին պայմանագիրը, իրավասությունների մասին և այլն, որոնք վերաբերում են Հայաստանում ռուսաստանյան ուժայինների գործունեությանը, և հստակ չէ, թե որ պայմանագրի մասին է խոսել պաշտպանության նախարարը։ Իհարկե, շատ պայմանագրեր կան, որ կարիք կա վերանայելու»,- նշել է փորձագետն ու հավելել. «Հարցն այն է, թե որ ուղղությամբ և ինչը վերանայվի։ Բաներ կան, որ ահավոր են, և իրոք պետք է փոխվեն, բայց չեմ բացառում, որ ռուսական կողմն էլ հակառակ տեսակետն ունի։ Չեմ բացառում, որ կուզենան փոխել այնպես, որ որոշ գործողություններ, որ իրավունք չունեն անելու, բայց անում են, պայմանագիրը փոխեն, որ այդ գործողությունները դադարեն լինել ապօրինի»։

Իոաննիսյանը նշել է Փանիկի միջադեպը և հավելել. «Սա, մեղմ ասած, առաջին դեպքը չէ, որ ռազմակայանի ծառայողները տեղակայման վայրերից դուրս օրենքի խախտմամբ են զենք կրում կամ գործածում։ Եվ, ըստ էության, 1997 թվականի այդ կանոնակարգումները, որ կան պայմանագրում, վատը չեն, բայց դրանց հակասում է պրակտիկան։ Հարցը հետևյալն է. եթե պայմանագիրը պետք է փոխվի, և, օրինակ, լրացուցիչ մեխանիզմներ ապահովվեն այդ դրույթի ապահովման համար, շատ լավ է։ Իսկ եթե պայմանագիրը փոխվի, դրույթը վերաձևակերպվի, և ռուսական կողմը կարողանա հանգիստ զենք կրել ռազմակայանից դուրս, դա խնդիր է։ Այսինքն՝ պայմանագիրը կարող է փոխվել՝ դառնալով թե՛ ավելի լավը, թե՛ ավելի վատը»։

Ըստ Իոաննիսյանի՝ դեռ հայտնի չէ, թե որ պայմանագրի մասին է խոսքը, քանի որ նախարարը որևէ կոնկրետ բան չի ասել. «Շատ-շատ փոխելու բաներ կան։ Նույնիսկ տեղակայման վայրերից դուրս զենք կրելու հարցը։ Զենքը կարող է տրամադրվել որպես ծայրահեղ միջոց, միշտ դրա մասին պետք է անմիջապես տեղեկացվեն ՀՀ համապատասխան մարմինները»։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն էլ դրական է համարում, որ նոր իշխանություններն արդեն իսկ խոսում են պայմանագրերի վերանայման անհրաժեշտության մասին։ «Այն փաստը, որ պաշտպանության նախարարը նման բան է ասում, և դա ասում է Փանիկի հայտնի միջադեպից հետո, նշանակում է, որ իշխանությունները խնդիր տեսնում են, նաև այդ բազայի հետ կապված միջադեպը որոշակիորեն պայմանավորում են նրանով, որ համաձայնագրում կան կետեր, որոնք խնդրահարույց են»,- նշել է քաղաքագետը և հիշեցրել վարչապետ Փաշինյանի՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի խնդիրների լուծման անհրաժեշտության մասին հայտարարությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում