Աբբի Հանթսմանը, որը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի դուստրն է, լքում է Fox News հեռուստաալիքում իր աշխատանքը։ Այս մասին գրում է The Huffington Post-ը։
Նշվում է, որ Հանթսմանը որպես թղթակից 2015-ից աշխատել է Fox News-ում, իսկ 2016-ից սկսել է վարել Fox & Friends Weekends հեռուստաշոուն։
Աղբյուրների խոսքով՝ նա կաշխատի մեկ այլ հեռուստաալիքում։
Հիշեցնենք, որ հաղորդավարուհին նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին քննադատությամբ է հանդես եկել։









































