Ալլա Պուգաչյովայի և Մաքսիմ Գալկինի երեխաներ Instagram-ի իսկական աստղեր են:
Գալկինը հաճախ է կիսվում երեխաների զվարճալի տեսանյութերով: Աղջիկն ուրախացնում է ծնողներին պարերով ու երգերով, տղան՝ փայլուն խելքով:

Երգիծաբանը ինքն էլ խոստովանում է, որ երեխաները շատ արտիստիկ են, սակայն չի թաքցնում որ չէր ցանկանա, որ երեխաներն իրենց հետքերով գնան:
Այժմ աստղային ընտանիքը հանգստանում է արտասահմանում. աստղերը տուն են վարձակալել Սարդինիայում, որտեղ իրենց երեխաների հետ անց են կացնում արձակուրդները: Պրիմադոննան ամբողջ ժամանակը նվիրում է զույգերին, իսկ նրա ամուսինը երբեմն Մոսկվա է մեկնում նկարահանումների և համերգների:









































