Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականին մեղադրանք է առաջարվել։ Ալեքսանդր Բենալիան մեղադրվում է մայիսի 1-ին Փարիզում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ցուցարարին ծեծի ենթարկելու մեջ։ Նրան կարող է մինչև 3 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք սպառնալ, փոխանցում է France Info-ն։
Նա մեղադրվում է նաև պետական ծառայությունից բացակայելու, ապօրինի կերպով տարբերակիչ նշաններ կրելու, տեսախցիկներից պատկերը ջնջելու և մասնագիտական գաղտնիքը խախտելու մեջ։
Մեղադրանք է առաջադրվել նաև 3 ոստիկանի, որոնք, ենթադրաբար, տեսագրությունը փոխանցել են Բենալիային և Ելիսեյան պալատի մեկ այլ աշխատակցի՝ Վինսեն Կրազին, որը ևս հայտնվել է տեսագրությունում։











































