Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերջնաժամկետը 2019-ի մայիսն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կախված քաղաքական իրավիճակի փոփոխությունից, գուցե կարիք լինի ընտրություններն անցակացնել ավելի վաղ. մայիսը առավելագույն վերջնաժամկետ դիտարկվեց: Պատգամավորի դիտարկմամբ՝ ընտրությունները թե՛ վաղ անցկացնելու, թե՛ ավելի ուշ անցկացնելու հետ կապված՝ ռիսկեր կան: «Պետք է պատշաճ կերպով իրականացնենք մի շարք օրենսդրական կարգավորումներ, նախապատրաստվենք ընտրություններին և դա անելու համար չպետք է հապճեպ գրծընթացներ սկսել: Ցանկալի է, որ կարողանանք ժամանակին կատարել բոլոր օրենսդրական փոփոխությունները և տեխնիկապես պատրաստ լինել»:
Պատգամավորի խոսքով՝ դեռևս հստակ որոշում չկա՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Ելք» դաշինքը միասնական հանդես կգա, թե դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերն առանձին կմասնակցեն. այդ ուղղությամբ տարբերակներ են քննարկվում, դեռևս քննարկման փուլ է:
Անդրադառնալով դիտարկմանը, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես էր եկել առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու առաջարկով և նշել էր դրա նպատակահարմարության մասին, սակայն ՔՊ-ն և անձամբ վարչապետն անարձագանք են թողել այս առաջարկը, Հայկ կոնջորյանը նշեց. «Ես մամուլից եմ տեղեկացել պարոն Հովհաննիսյանի առաջարկի մասին, դրա շուրջ քննարկումներ չեն եղել»:
Մանրամասն՝ տեսանյութում:






































