Երաժշտական ինդուստրիային նվիրված Billboard ամսագիրը ներկայացրել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա վարկանիշը:
Առաջին տեղում է U2 իռլանդալան ռոք-խումբը, որը վաստակել է ավելի քան $54 մլն:

Փորձագետները նշում են Joshua Tree Tour խմբի՝ ֆինանսապես հաջողված շրջագայությունը ԱՄՆ-ում:
Երկրորդ տեղում ամերիկացի քանթրի-երաժիշտ Գարթ Բրուքսն է՝ $52,2 մլն եկամտով: Այս գումարի մեծ մասը ևս նա ստացել է համերգային շրջագայություններից:
![]()
Երրորդ տեղում Metallica-ն է, որը վաստակել է $43,2 մլն: Նշվում է, որ միայն սկավառակների իրացումը ռոքերներին բերել է $8,7 մլն:

Այնուհետև վարկանիշում տեղ են զբաղեցնում Բրունո Մարսը՝ $40,7 մլն,

Էդ Շիրանը՝ $31,3 մլն,

և Լեդի Գագան՝ $29,7 մլն:
![]()









































