Կուբայի նոր Սահմանադրության նախագծով միասեռականներին հնարավորություն է ընձեռվում ամուսնանալու: Այս մասին ազգային ասամբլեայի նիստին հաղորդել է երկրի Պետխորհրդի քարտուղար Օմերո Ակոստան:
«Նոր Սահմանադրության նախագծում նշվում է, որ ամուսնությունը երկու մարդկանց միջև կամովին միություն է՝ առանց նշելու նրանց սեռերը: Այս պահին այդ միությունը միայն կանանց և տղամարդկանց միջև է»,- նրա խոսքերն է մեջբերում TASS-ը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ միասեռականների ամուսնությունները թույլ են տրվել արդեն ավելի քան 20 երկրներում: Պաշտոնյայի խոսքով՝ այս հարցը լրջորեն քննարկվել է նոր Հիմնական օրենքի մշակման ժամանակ:

ԼԳԲՏ-ի իրավունքների ամենաթունդ պաշտպանը Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դուստրն է:
Այժմ Կուբայի խորհրդարանը սկսել է երկրի նոր Սահմանադրության նախագծի քննարկումը, որը 1976 թվականից ի վեր չի փոխվել:
Սպասվում է, որ նոր Հիմնական օրենքի նախագծի քննարկումը կտևի 3 օր: Պատգամավորների կողմից հավանության արժանանալուց հետո փաստաթուղթը կդրվի հանրաքվեի, որը կկայանա մինչև 2018թ. վերջը:










































