Հուլիսի 20-ին սպանվել է Մեքսիկայի Միչոական նահանգի Բուենավիստա քաղաքի քաղաքապետ Էլիսեո Դելգադոն, գրում է Excelsior պորտալը։
Դելգադոյին անհայտ անձինք գնդակահարել են քաղաքապետականի մուտքի մոտ։ Նա ներկայացնում էր ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի «Միասին պատմություն կերտենք» դաշինքը ։
Վերջին օրերին Դելգադոյի սպանությունը թվով երրորդ խոշոր միջադեպն է՝ Մեքսիկայում պաշտոնյաների հետ կապված։ Ավելի վաղ սպանվել է Տալկեպակե քաղաքի (Խալիսկո նահանգ) քաղաքային խորհրդատուն՝ «Մորենա» կուսակցությունից և Սան Միգել Չիմալապաս գյուղում (Օախակա նահանգ) հանրային տիրույթների գծով հանձնակատարը։






































