Fox News հեռուստաընկերության ղեկավարությունը աշխատանքից հեռացրել է հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլին, որն ԱՄՆ նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի սիրեցյալն է։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։
Պարբերականի տվյալներով՝ «Հնգյակ» հաղորդման հաղորդավարուհին առանց բացատրությունների հեռացվել է աշխատանքից։
Նշվում է, որ մինչ այդ հեռուստաալիքի ղեկավարությունը Գիլֆոյլից պահանջել է բացահայտել Թրամփ կրտսերի հետ հարաբերությունների փաստը։









































